Խեսուս Գամես

իսպանացի ֆուտբոլիստ

Խեսուս Գամես Դուարտե (իսպ.՝ Jesús Gámez Duarte, ապրիլի 10, 1985(1985-04-10)[1][2], Ֆուենխիրոլա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանիացի ֆուտբոլիստ, անգլիական Նյուքասլ Յունայթեդի աջ պաշտպան։ Նրա կուռքը եղել է Խուանիտո Գոմեսը։

Խեսուս Գամես
իսպ.՝ Jesús Gámez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խեսուս Գամես Դուարտե
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Ֆուենխիրոլա, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 71 կգ
Դիրք Աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 27
Պատանեկան կարիերա
1997–2000 Իսպանիա Ֆուենխիրոլա
2000–2004 Իսպանիա Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004–2006 Իսպանիա Մալագա B 40 (1)
2006–2014 Իսպանիա Մալագա 266 (1)
2014-2016 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 24 (0)
2014-2016 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2015 - ներկա Իսպանիա Իսպանիա (Մ-23) 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 30, 2016:

Խեսուսը կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ֆուենխիրոլա» ակումբում` 1999-2000 մրցաշրջանում խաղալով պատանեկան մակարդակում։ Հետագայում պայմանագիր է կնքել «Մալագա»-յի հետ, որտեղ սկզբից խաղացել է երրորդ թիմում։ Այնտեղ ունեցել է առաջընթաց և երկու տարի անց տեղափոխվել երկրորդ թիմ։ 2005 թվականին Իսպանիայի մինչև 23 տարեկանների հավաքականում դարձել է Միջերկրածովյան խաղերի հաղթող։ Այդ տարում նա դեբյուտել է Պրեմիերայում` նոյեմբերի 27-ին 5 րոպե խաղալով «Խետաֆե»-ի դեմ (2-3)։ Մեկ տարի անց, երբ «Մալագա»-ն խաղում էր Սեկունդայում, նա դարձավ թիմի առանցքային խաղացող։ Հաջորդ տարի թիմը 13-րդ անգամ հայտնվեց Պրեմիերայում։

Խուանդե Ռամոսը 2011 թվականի դեկտեմբերին Գամեսին հրավիրել է «Դնեպր»[3], սակայն նա մերժել է առաջարկը։

«Մալագա»-յի հետ պայմանագիրն ավարտելուն պես նա տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ֆուենխիրոլա» խմբագրել

Խեսուսը 4 տարեկանից խաղացել է «Ֆուենխիրոլա»-յի դպրոցում։ 1998-99 մրցաշրջանում նա հրավիրվել է Անդալուսիայի առաջնությունում հանդես եկող «Մալագա»։ Թիմում նրա հետ խաղացել են «Մալագա B»-ի ապագա խաղընկերներ Ալեքսիսը, Ադորը և Պերիկոն։ Առաջնությունում «Մալագա»-ն զբաղեցրել է երկրորդ տեղը` հետ մնալով միայն «Գրանադա»-յից։

«Մալագա» խմբագրել

2000-2001 մրցաշրջանում Խեսուսը միացավ «Մալագա»-յի մանակական թիմին, որը խաղում էր Իսպանիայի մանկական առաջնությունում։ Որակավորման փուլը հեշտությամբ անցնելով` թիմը մտավ գլխավոր մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։

2001-2003 թվականներին խաղացել է ակումբի պատանեկան թիմում։ 2002-2003 մրցաշրջանում նա թիմի կազմում հաղթեց Իսպանիայի պատանեկան առաջնության իր խումբը, հետո նաև փլեյ-օֆֆը, իսկ եզրափակչում թիմը հաղթեց «Էսպանյոլ»-ին։ Բացի Խեսուսից այդտեղ խաղում էին Ալվարո Սիլվան, Ադորը և Պերիկոն։

«Մալագա B»-ում իր առաջին խաղերը անցկացրել է 2003-2004 մրցաշրջանում, երբ թիմը նվաճեց Սեկունդա B-ն։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն թիմի հիմնական խաղացող էր և իր լավ խաղի համար նա հրավիրվեց Իսպանիայի երիտասարդական հավաքական։ 2005-2006 մրցաշրջանում նույնպես խաղաց «Մալագա B»-ում, բայց չկարողացավ թիմին փրկել Սկունդա Բ հեռանալուց։

Խեսուսը «Մալագա»-յի հիմնական կազմում դեբյուտել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին` «Խետաֆե»-ի դեմ խաղում (2-3)[4]։ Նույն մրցաշրջանում թիմը լքեց Պրեմիերան։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը, խաղաց 73 խաղ և թիմին օգնեց հայտնվել Պրեմիերայում։ Սակայն արաբական շեյխի` ակումբը գնելուց և շատ թանկ ձեռքբերումներից հետո նա սկսեց ավելի քիչ հայտնվել խաղադաշտում և սկսեց պայքարել հիմնական կազմում տեղի համար։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 8-ին նա եռամյա պայմանագիր կնքեց «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ[5]։ 2014-15 մրցաշրջանում Դիեգո Սիմեոնեն նրան օգտագործեց ձախ պաշտպանի դիրքում[6][7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իր լավ խաղի համար նա հրավիրվեց Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում խաղալու Միջերկրածովյան խաղեր 2005-ին։ Մրցաշարում նա խաղաց 4 խաղ և խփեց երկու գոլ, իսկ թիմը հաղթեց մրցաշարը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. ««Днепр» предложил за Гамеса 17 миллионов евро». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  4. «Fernando Alonso da suerte al Getafe» [Fernando Alonso brings luck to Getafe] (Spanish). Mundo Deportivo. 2005 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «La Liga: Malaga full-back Jesus Gamez sign three-year deal with champions Atletico Madrid». Sky Sports. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «El Barcelona sin sorpresas y el Atlético con Gámez en el lateral izquierdo» [No surprises in Barcelona and Atlético with Gámez in left back position] (Spanish). Liga BBVA. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Simeone prueba a Gámez en el lateral y duda entre Koke y Arda» [Simeone tries Gámez as fullback and doubts between Koke and Arda] (Spanish). Diario AS. 2015 թ․ փետրվարի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել