Խենոմելես ճապոնական

բույսերի տեսակ

Խենոմելես ճապոնական (լատին․՝ Chaenoméles japónica), պատկանում է վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին։ Գեղեցիկ թուփ է, ունի 3 մ բարձրություն, ճյուղերն ունեն 1-5 սմ երկարությամբ փշեր։ Տերևներն ունեն 3-8 սմ երկարություն։ Ծաղիկները հանդիսանում են փնջերով, կարմրավուն են։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին։ Պտուղները հասունանում են սեպրեմբեր-հոկտեմբերին։ Առաջացման երկիրը Չինաստանի Շանդուն գավառն է։ Լուսասեր և երաշտադիմացկուն բույս է։ Պտուղները 102-223, և տերևները 152-300 մգ տոկոս պարունակում են վիտամին C։ Խորհուրդ է տրվում օգտագործել որպես բարձր դեկորատիվ։

Տերևները գարնանը կարմրավուն են, ավելի ուշ ստանում են վերին կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ ավելի բաց գունավորում։ Մերկ են։ Ծաղկում է առատորեն, մինչև տերևների բացվելը։ Հաջողությամբ է կլիմայավարժվել հայկական ՍՍՀ-ի պայմաներին և լայնորեն է օգտագործվում ստորին և միջին գոտում բնակավայրերի կանաչապատման գործում[1]։

Հոմանիշներ խմբագրել

  • Aronia japonica (Thunb.) hort. ex K.Koch, 1869
  • Chaenomeles alpina (Maxim.) Koehne, 1890
  • Chaenomeles japonica var=alpina Maxim., 1873
  • Chaenomeles japonica var=maulei (Mast.) Lavallée, 1877
  • Chaenomeles japonica var=pygmaea Maxim., 1873
  • Chaenomeles maulei (Mast.) C.K.Schneid., 1906
  • Chaenomeles maulei var=sargentii (Lemoine) Mottet, 1911
  • Chaenomeles trichogyna|Nakai, 1916
  • Cydonia japonica (Thunb.) Pers., 1807
  • Cydonia japonica var=typica|Makino, 1908
  • Cydonia lagenaria Loisel., 1815, nom. superfl.
  • Cydonia maulei (Mast.) T.Moore, 1875
  • Cydonia sargentii Lemoine, 1900
  • Pseudochaenome les maulei (Mast.) Carrière, 1882
  • Pyrus japonicaThunb., 1780
  • Pyrus maulei Mast., 1874
  • Pyrus sargentii (Lemoine) S.Arn., 1902

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես ճապոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես ճապոնական» հոդվածին։