«Խելոք Դավիթ», գրական-քաղաքական երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1918-1919 թվականին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր-արտոնատեր՝ Հ. Ազնավուրյան (Զ. Մոյրյան)։

Դեմ է արտահայտվել պատերազմներին, ծաղրել և պարսավել է երիտթուրքերի պարագլուխներին, խարազանել նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Թերթը ներկայացրել է շաբաթվա քաղաքական լուրերը, տպագրել թերթոններ, ժամանցներ, հանելուկներ, ծաղրանկարներ և այլն, ծանոթացրել հայկական թատերական կյանքին։ Թղթակցել են Ալփասլանը, Թեոդիկը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47