Խարիտոն Պլատոնովիչ Պլատոնով (ռուս.՝ Харитон Платонович Платонов, 1842, Վորոնա, Մոլոգայի գավառ, Յարոսլավլի նահանգ[5], Ռուսական կայսրություն – 5 (18) սեպտեմբերի, 1907, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, մանկավարժ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[6][7]։

Խարիտոն Պլատոնով
ռուս.՝ Харитон Платонов
Ծնվել է1842[1][2][3][…]
ԾննդավայրMologskij County, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 5 (18), 1907[4]
Մահվան վայրԿիև, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիայի
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրժանրային գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
 Hariton Platonov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խարիտոն Պլատոնովը ծնվել է 1842 թվականին Յարոսլավլի նահանգի Մոլոգայի գավառի Վորոնա գյուղում։

1859 թվականից մինչև 1870 թվականը սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ Արժանացել է Ակադեմիայի մեդալների «Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար». 1862 թվականին ստացել է փոքր արծաթե մեդալ, 1863 թվականին՝ մեծ արծաթե, 1867 թվականին՝ նորից փոքր արծաթե[6][8]։

1870 թվականին Խարիտոն Պլատոնովն ավարտել է Ակադեմիան՝ ստանալով երրորդ աստիճանի դասային նկարչի կոչում և ուղարկվել է Ցարսկոե Սելոյի գավառային ուսումնարան[9]։

1872 թվականի ակադեմիական ցուցահանդեսում ներկայացված «Քաղցրասերը» (ռուս.՝ «Лакомка») նկարի և «Կուրսկի նահանգի գյուղացու գլուխը» (ռուս.՝ «Голова крестьянина курской губернии») էտյուդի համար Խարիտոն Պլատոնովն ստացել է երկրորդ աստիճանի դասային նկարչի կոչում։

 
«Գյուղական բնանկար եկեղեցով», (1872), կտավ, յուղաներկ – մասնավոր հավաքածու

1878 թվականին «Բուլղարացի տղան» (ռուս.՝ «Мальчик болгарин») նկարի համար Պլատոնովն արժանացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի Ա. Ռժևսկայայի ու Ն. Դեմիդովի անվան ոսկե մեդալի «Արտահայտչության համար», 1883 թվականին ստացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչում, իսկ 1893 թվականին դարձել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[6][9]։

1877 թվականին Խարիտոն Պլատոնովը տեղափոխվել է Կիև։ Քսան տարի[10] նա դասավանդել է Կիևի Նիկոլայ Մուրաշկոյի նկարչական դպրոցում, ապա 1901 թվականին այդ դպրոցի հիման վրա ստեղծված Կիևի գեղարվեստի ուսումնարանում[9]։

Նրա աշակերտների թվում են եղել ժանրային գեղանկարիչ Նիկոլայ Պիմոնենկոն, նկարիչներ Նիկոլայ Բուրաչեկը, Միխայիլ Ժուկը։

Խարիտոն Պլատոնովի նկարները ներկայացվել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XXXI և XXXII ցուցահանդեսներում[11]։

Մասնակցել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ցուցահանդեսներին՝ 1886 և 1887 թվականներին Օդեսայում, 1887 Խարկովում և Եկատերինբուրգում «Каскадная пеница» նկարով, 1888 թվականին Ռիգայում, 1888-1889 թվականներին Կիևում «Հատապտուղներ գնեք» (ռուս.՝ «Купите ягод!») նկարով, 1889 թվականին Կազանում «Наймичка» և «Օքսանա» նկարներով։

«Ժիդովոչկա» նկարը 1889 թվականին իր հավաքածուի համար գնել է Իվան Վիշնեգրադսկին[8]։

Խարիտոն Պլատոնովը մահացել է 1907 թվականի սեպտեմբերի 18-ին Կիևում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Union List of Artist Names
  2. Athenaeum
  3. Artnet — 1998.
  4. RKDartists (նիդերլ.)
  5. Платонов Харитон Платонович // Украинская советская энциклопедия = Українська Радянська Енциклопедія / Главная редакционная коллегия : Антонов 0. К., Бабий Б. M., Бабичев Ф. С., Бажан М. П. [и др]. — Киев: Украинская советская энциклопедия, 1982. — Т. 8: Олефіни-Поплін. — 527 с. — 80 000 экз.
  6. 6,0 6,1 6,2 Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — Санкт-Петербург: Императорская Академия художеств, 1914. — Т. II. — С. 153. — 453 с.
  7. Нагаева З. Б. Музеи города Томска: Дайджест краеведческой информации. — Томск: Муниципальная информационная библиотечная система МБ «СИБИРСКАЯ», 2005. — С. 15. — 96 с.
  8. 8,0 8,1 Ф. И. Булгаков Платонов, Харитон Платонович // Наши художники. (Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры). На академических выставках последнего 25-летия. Биографии, портреты художников и снимки с их произведений в алфавитном порядке имён художников. = Наши художники. (Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры). На академическихъ выставкахъ послѣдняго 25-лѣтия. Бiографiи, портреты художниковъ и снимки съ ихъ произведенiй въ алфавитномъ порядкѣ именъ художниковъ.. — Санкт-Петербург: Типография А. С. Суворина, 1890. — Т. II (Л — Я). — С. 97-98. — 208 с.
  9. 9,0 9,1 9,2 Трифонов Владимир Жизнь коротка, искусство — вечно. 170 лет со дня рождения художника Х. П. Платонова(ռուս.) // «Вести» : газета Ленинградской области. — Санкт-петербург: ОАО «Газета «Вести», 2012. — В. от 13 апреля. — № 3632.
  10. «5 вересня 1907 року помер живописець Платонов Харитон Платонович». Iнтернет-видання «Православіє в Україні» (ուկրաիներեն). Українська православна церква. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  11. Рогинская Ф. С. Список экспонентов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3

Արտաքին հղումներ խմբագրել