Ղավրազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։

Գյուղ
Ղավրազ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներԽավրազ, Ղավրա, Ղավրաս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Մարդաշատության պատճառով երբեմն Ղավրազը հիշատակվել է որպես ավան, գյուղաքաղաք։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, բնակչության մեծ մասը կոտորվել է հայրենի գյուղում, իսկ մնացածը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1806 թվականին ուներ 40-50 տուն, իսկ 1914 թվականին՝ 1650 (200 ընտանիք) հայ բնակիչ

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ղավրազն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Վռամշապուհյան վարժարանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 519

Աղբյուրներ խմբագրել