Խասկալ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Նիկոմիդիայի գավառում, Արմաշի մոտ։ XX դարի սկզբին ուներ 150 տուն։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում գործում էին եկեղեցի (Ս. Հակոբ) և երկսեռ վարժարան։ Ենթադրվում է, որ Խասկալի հայերը գաղթել են 1610 թվականին, Ակն գավառի Խասկալ գյուղից։ Բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են Մեծ եղեռնի ժամանակ (1915

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33