Խառակոնիս, Խարակոնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառակում։ Գտնվում էր Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին, Մահմեդիկ գետի աջափնյա հարթավայրում։

Գյուղ
Խառակոնիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի գավառ
ԳավառակԱրճակի գավառակ
Այլ անվանումներԽառակունիս, Խարագոնիս, Խարակոնիս, Կարագյունգյուզ, Կարագյունդյուզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխառակոնիսցի
Ժամային գոտիUTC+3
Խառակոնիս (Աշխարհ)##
Խառակոնիս (Աշխարհ)

Խառակոնիսի տներն իրար կպած էին, և տանիքներով կարելի էր անցնել մի տնից մյուսը։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն ուներ հարուստ և բերրի հողեր։

Պատմություն խմբագրել

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին։ Փրկվածները ռուսական զորքի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

1850-ական թվականներին ուներ 96 տուն՝ 665 հայ, իսկ 1909 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խառակոնիսի Ս. Թադևոս եկեղեցին և ընդարձակ գերեզմանատունը ունեին 400-450 տարվա հնություն։ Գյուղի շրջակայքում կային մի քանի ուխտատեղիներ։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Սարգիս մատուռը և Գուշա ավերակ եկեղեցին։ Եկեղեցում պահպանված էր ուրարտական Իշպունիի և նրա որդի Մենուա թագովորների արձանագրություններից մեկը։

Կրթություն խմբագրել

1879 թվականից գյուղում գործում էր հայկական վարժարան, որտեղ սովորում էին 50 աշակերտ։

Անվանի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 678

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 31