Նեղոս (աստվածություն)

(Վերահղված է Խապիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեղոս (այլ կիրառումներ)

Նեղոս (հուն․՝ Nείλος, լատին․՝ Nilus) կամ Հապի, աստվածություն Հին Եգիպտոսում։ Ծագել է Նեղոս գետի պաշտամունքից։ Հելլենիստական դարաշրջանում հույները Նեղոսին համարել են օվկիանոսի որդին և Եգիպտոսի առաջին թագավորներից մեկը՝ նրան վերագրելով հնագույն ոռոգումների համակարգը։ Ըստ հունական առասպելի, Նեղոսի դուստրը, ամուսնանալով Իո աստծո որդու՝ Էպաթոսի հետ, ծնել է Փյունիկիայի Ագենովրոս թագավորին և Բելին։ Նեղոսի գլխավոր տաճարատեղին եղել է Նիլոպոլիսը։ Պատկերվել է սովորաբար մորուքավոր մարդու տեսքով։

Հապի՝ զույգ աստվածներ, խորհրդանշում են Վերին և Ստորին Եգիպտոսները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղոս (աստվածություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217