Խաչո Աչաջյան

ամերիկացի քաղաքական գործիչ

Խաչո Աչաջյան (հունիսի 2, 1951(1951-06-02), Լիբանան - մարտի 5, 2020(2020-03-05), Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ով նախկինում ծառայել է Կալիֆորնիայի նահանգային ժողովում։ Նա Հանրապետական էր, ով ներկայացնում էր 35-րդ թաղամասը, որն ընդգրկում է Սան Լուիս Օբիսպո քաղաքը և Սանտա Բարբարա քաղաքի մի մասը։ Նա նախկինում ներկայցրել է 33-րդ թաղամասը, և մինչ Կալիֆորնիայի նահանգային ժողովում ընտրվելը, նաև հանդիսացել է Սան Լուիս-Օբիսպո շրջանի ավագանու խորհրդի անդամ։ 2016 թվականին, նա իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ 24-րդ թաղամասից ընտրվելու համար, բայց պարտվել է նախնական ընտրություններում։

Խաչո Աչաջյան
Katcho Achadjian
Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ 35-րդ թաղամասից, 33-րդ թաղամասից (2010-2012)
Դեկտեմբերի 6, 2010 - Նոյեմբերի 30, 2016
Նախորդող Sam Blakeslee
Հաջորդող Jordan Cunningham
Սան Լուիս Օբիսպո քաղաքի վերահասկիչների խորհրդի անդամ 4-րդ թաղամասից
Դեկտեմբերի 7, 1998 - Դեկտեմբերի 6, 2010
Հաջորդող Պոլ Տեիքսեիրա
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ Ձեռնարկատեր
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան օր Հունիսի 2, 1951
Ծննդավայր Լիբանան Լիբանան[1]
Վախճանի օր մարտի 5, 2020(2020-03-05) (68 տարեկան)
Վախճանի վայր Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Արաքսի Աչաջյան
Զավակներ 2
 
Կայք՝ republican.assembly.ca.gov/member/AD35/

Կենսագրություն խմբագրել

Աչաջյանը ծնվել է Լիբանանում, հայկական ընտանիքում, ապա 1971 թվականին ներգաղթել է ԱՄՆ և 1982 թվականին դարձել ԱՄՆ քաղաքացի։ Սկզբում նա հաճախել է Քուեստա քոլեջը, ապա ավարտել է Քալ Փոլին բիզնեսի կառավարման դիպլոմով։ Նա և իր կինը՝ Արաքսին, ամուսնացել են 1984 թվականին։ 1978 թվականին գնում է փոքր բիզնես, որը զարգանալով վերածվում է խանութների և գազալցակայանների ցանցի ամբողջ Սան Լուիս-Օբիսպոյի տարածքում։ Աչաջդյանը առաջին անգամ ընտրվել է Սան Լուիս-Օբիսպոյի քաղաքային վերստուգող խորհրդի անդամ 1998 թվականին, որտեղ ծառայել է մինչև Կալիֆորնիայի նահանգային ժողովում ընտրվելը 2010 թվականին։ Սան Լուիս-Օբիսպոյի քաղաքային վերստուգող խորհրդում նա հանդիսացել է խորհրդի նախագահ 2001 և 2006 թվականներին։

Կալիֆորնիայի Նահանգային ժողով խմբագրել

2010 թվականին, Աչաջյանը առաջին անգամ իր թեկնածությունն առաջադրեց Հանրապետական կուսակցությունից՝ Կալիֆորնիայի Նահանգային ժողովում ընտրվելու համար, ներկայացնելով 33-րդ թաղամասը։ Դեմոկրատ Հիլդա Զաքարիսի հետ պայքարելով՝ նա ստացել է ձայների 58%-ը և հաղթել։ Մինչ 2012 թվականը, թաղամասը վերակազմավորվել էր 35-րդ թաղամասի։ Այս անգամ նախնական ընտրություններում Աչաջյանը Դեմոկրատ Գերալդ Մանատաի դեմ պայքարում ստացավ ձայների 65%-ը, իսկ հիմնական ընտրություններում 61%-ը՝ Մանատայի 39%-ի դիմաց։ Աչաջյանը երրորդ անգամ առաջադրվեց 2014 թվականին, նախնական ընտրություններում հաղթելով 65%-ով, ի հակադրություն հակառակորդ Դեմոկրատ թեկնածու՝ Հեիդի Հարմոնի 35% ձայների։ Հիմնական ընտրություններում Աչաջյանը փոքր-ինչ բարելավեց իր 2012 թվականի արդյունքը՝ ստանալով ձայների 63%-ը, Հարմոնի 37%-ի դիմաց։ Նահանգային ժողովում ծառայելու ընթացքում Աչաջյանի քվեարկության արձանագրությունը ստացել է կատարյալ գնահատականներ այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին են Կալիֆորնիայի առևտրի պալատը, Կալիֆորնիայի հարկ վճարողների ասոցիացիան, Անկախ բիզնեսի ազգային ֆեդերացիան և Կալիֆորնիայի Փոքր բիզնես ասոցիացիան։

Հանձնաժողովների հանձնարարությունները խմբագրել

  • Բանկային և ֆինանսների հարցերով հանձնաժողով
  • Վեհաժողով աշխատանքի, տնտեսական զարգացման և տնտեսության վերաբերյալ հանձնաժողով
  • Վետերանների գործերով վեհաժողովի հանձնաժողով
  • Վեհաժողովի համատեղ հանձնաժողով տոնավաճառների, տեղաբաշխման եւ դասակարգման մասին
  • Վեհաժողովի ձկնորսության և հնությունների մասին համատեղ կոմիտե
  • Համագումարի համատեղ օրենսդրական աուդիտ

2016 թվականի Կոնգրեսի առաջարկը խմբագրել

2015 թվականին Աչաջյանը հայտարարեց իր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ընտրություններում թեկնածություն առաջադրելու մտադրության մասին, Կալիֆորնիայի 24-րդ կոնգրեսական թաղամասից 2016 թվականի ընտրություններում[2]։ Թաղամասի երկարամյա գործող ներկայացուցիչ դեմոկրատ Լոիս Քափփսը մինչ այդ հայտարարել էր, որ չի պատրասվում վերաառաջադրվել[3]։ Այդ իսկ պատճառով, դաշտը նշանակալիորեն ավելի լայն էր, քան նախկինում։ Աչաջյանի հակառակորդները երկու այլ հանրապետականներ էին, երկուսն էլ՝ Ջասթին Ֆերրեդը և Մեթթ Կոկկոնենը, նախորդ տարի ևս եղել էին թեկնածու այդ ընտրատարածքից, երկու անկախ թեկնածուներ, որոնցից մեկը՝ Սթիվ Իսակսոնը ևս նախկինում առաջադրվել էր այդ տարածքից, և չորս դեմոկրատ թեկնածուներ, որոնց մեջ էին Սանտա Բարբարայի քաղաքապետ Հելեն Շնայդերը, և Սանտա Բարբարայի քաղաքային խորհրդի սուփերվայզր Սելադ Կարբայալը։ Աչաջյանը ընտրատարածքի բազմաթիվ նշանակալից հանրապետականներից աջակցություն ստացավ, այդ թվում Սանտա Բարբարա քաղաքի կոնսուլմեններ՝ Ֆրանկ Հոթչքիսից և Դալե Ֆրանցիսկոյից, ով Սանտա Բարբարա քաղաքի Հանրապետականների նախագահն էր, և նախկինում՝ 2014 թվականին, առաջադրվել էր նույն ընտրատարածքից, ինչպես նաև նախկինում դերասան Քրիստոֆեր Միթչումը, նախկին հանրապետական թեկնածուն այդ պաշտոնում, ով պարտվել էր Քափփսին 2014 թվականին։ Հունիսի 7-ի գլխավոր առաջնությունում Աչաջյանը կոնգրեսական դրամահավաքում մոտ 750 հազար դոլլար կարողացավ հավաքել։ Չնայած նրան, որ նա միայն չորրորդ ամենաբարձր դրամաշնորհն էր ապահովել մրցավազքում, նա ընդհանուր առմամբ համարվեց հիմնական առաջատարը, քանի որ, թերևս ընտրողների շրջանում ավելի շատ ճանաչում ուներ, քան որևէ այլ թեկնածու որևէ կուսակցության կողմից։ Թե նախընտրական քարոզարշավի, թե Շնայդեր կազմակերպության հրապարակած հարցումների տվյալները կանխատեսում էին, որ Աչաջյանը առաջինն էր լինելու բաց առաջնությունում։ Այնուամենայնիվ, չնայած դրան, նա ընդամենը երրորդ տեղը զբաղեցրեց 27,545 (18,9%) ձայների ընդհանուր քանակով, ընդամենը 1.6%-ը, հետ մնալով Ջասթին Ֆարեեդից, որը մեծ տարբերությամբ նախորդում էր հաղթանակած Կարբայալին։ Հիմնական ընտրությունում ևս Ֆարեեդը պարտվեց Կարաբայալին։

Ծանոթագրություններ խմբագրել