Խաչի կանգնեցում (նկար)

Պիտեր Պաուլ Ռուբենսի նկար

Խաչի կանգնեցում, նիդերլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի [5] եռածավալ` եռափեղկ նկար (տրիպտիխ), նկարված 1610-1611 թվականներին։ Ռուբենսը այս կտավը ստեղծել է Իտալիան լքելուց հետո, Ֆլանդրիա (Բելգիա) վերադառնալու համար։

Picto infobox artiste.png
Խաչի կանգնեցում
Peter Paul Rubens (1577-1640) De kruisoprichting - Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerpen) 12-07-2010 14-49-48.JPG
տեսակեռապատկեր և խորանի նկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս[1][2][3]
տարի1610, 1609[1] և 1610[3]
բարձրություն460 ± 1 սանտիմետր[1]
լայնություն640 սանտիմետր[4] և 430 սանտիմետր[1]
ուղղությունբարոկկո[3]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կաղնու փայտ
գտնվում էՍուրբ Աստվածամոր տաճար[1], Ֆլանդրիա[3] և Բելգիա[3]
հավաքածուՍուրբ Աստվածամոր տաճար[1]
քաղաքԱնտվերպեն[1]
հիմնական թեմաԽաչի բարձրացում
կայք
The Raising of the Cross by Rubens in Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerp) Վիքիպահեստում

Այս կտավը հստակորեն պատկերում է իտալական վերածննդի և բարոկկո ոճի նկարիչներ Կարավաջոյի, Տիցիանի և Միքելանջելոյի ազդեցությունը Ռուբենսի վրա։ Բայց, նախ և առաջ, այս կտավը Ռուբենսին տալիս է իր ժամանակի նիդերլանդացի նկարչության իսկական վարպետի կարգավիճակ։ Բացի այդ, եռածավալ նկարը նաև ազդարարում է բարոկկոյի շրջանի գալուստը։

Ռուբենսի ստեղծագործությունը բաժանված է երեք հստակ մասի։ Ձախ կողմում ներկայացված են սուրբ Մարիամ Մագդաղենացին և մի խումբ կանայք, որոնք ձեռքին երեխա են պահում։ Ներքևի հատվածում պատկերվել են Սուրբ Հովհաննեսը և Կույսը։ Աջ պաննոյում երևում է հռոմեական բանակը։ Եվ ի վերջո, կենտրոնական պաննոն երևան է հանում մկանուտ տղամարդկանց բազմության լարվածությունը, ովքեր փորձում են բարձրացնել խաչը և խաչի վրա գտնվող Հիսուսին [6]։

Կտավը այժմ գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում, Ռուբենսի այլ գործերի կողքին:Նապոլեոն Բոնապարտ կայսեր կառավարման ժամանակ կայսրը կտավը տարել է Փարիզ «Խաչից իջեցումը» կտավի հետ միասին և միայն 1815 թվականին Ռուբենսի երկու նկարները վերադարձան Անտվերպեն։

ԾանոթագրություններԽմբագրել