Խաչիկ Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Եղիազարի Սամվելյան (նոյեմբերի 27, 1929, Երևան, ԽՍՀՄ), հայ բանասեր, տպագրիչ, տառաստեղծ։
Խաչիկ Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | բանասեր և տպագրիչ |
Անդամություն | ՀԳՄ |
Ծնվել է Երևանում 1929 թվականի նոյեմբերի 27-ին։ Ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, այնուհետև եղել է բաժնի ղեկավար Մատենադարանում։ 1988 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Խաչիկ Սամվելյանը հեղինակել է Րաֆֆու գործունեությանը նվիրված մի շարք աշխատություններ[1]։ Եղել է Խորհրդային տարիներին լինոտիպային տպագրության մեջ կիրառվող հայկական տառատեսակների հեղինակ։ Հետխորհրդային տարիներին զբաղեցրել է քննադատական դիրք թվային տառատեսակների ոլորտի նկատմամբ՝ համարելով, որ ոլորտում այդ օրերին գործող տառաստեղծները չունեն բավական գիտելիք ու փորձ որակյալ աշխատանք ստեղծելու համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Самвелян Хачик Егиазарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Тарумян, Рубен (24.04.2004). Журналистская близорукость. Երևան.