Խաչիկ Մանուկյան (պատգամավոր)

քաղաքական գործիչ

Խաչիկ Վաղինակի Մանուկյան (օգոստոսի 2, 1959(1959-08-02), Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Խաչիկ Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 2, 1959(1959-08-02) (64 տարեկան)
ԾննդավայրԹալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1985)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Մանուկյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 2-ին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1985 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1977-1980 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1985 թվականին եղել է ՀԽՍՀ շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանի արտադրամասի պետ, փոխտնօրեն, իսկ 1994 թվականին՝ «Հայջրշին» պետական կոմիտեում առևտրային վարչության պետ, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, նախագահ։ 2003 թվականի մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ[1]։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.