Խաչիկ Հովակիմյան

հայ քաղաքական, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Հովսեփի Հովակիմյան (ապրիլի 10, 1926(1926-04-10), Տավուշ, Հայաստան - հուլիսի 7, 1995(1995-07-07), Երևան, Հայաստան), հայ քաղաքական, հասարակական գործիչ, Հայաստանի վաստակավոր լրագրող։

Խաչիկ Հովակիմյան
Ծնվել էապրիլի 10, 1926(1926-04-10)
ԾննդավայրՏավուշ, Հայաստան
Մահացել էհուլիսի 7, 1995(1995-07-07) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1949)
Մասնագիտությունլրագրող, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Հովակիմյանը ծնվել է 1926 թվականին, Շամշադինի շրջանի Թովուզ (այժմ՝ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում։ 1944 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1949 թվականին և ուսումը շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1949-1951 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, 1952-1955 թվականներին աշխատել է կուսակցության Երևանի օկրուգային կոմիտեում, այնուհետև՝ ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս։ 1955 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, դասախոսական խմբի ղեկավար, 1961-1970 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի գլխավոր խմբագիր։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 1966-1970 թվականներին՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության վարչության քարտուղար, 1979-1988 թվականներին խմբագրել է «Կուսակցական խոսք» (1989 թվականից՝ «Քաղաքական զրուցակից») հանդեսը, 1992-1995 թվականներին՝ «Մեր խոսքը» թերթի հիմնադիր-խմբագիր[1][2]։ Հովակիմյանը եղել է «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիր նախագահը։

Հիշատակ խմբագրել

 

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Խաչիկ Հովակիմյանի հուշաքարը փակցվել է Երևանի Պռոշյան փողոցի N 1 տան պատին, որտեղ 1956-1995 թթ. ապրել է նա[3]։

Պարգևներ խմբագրել

  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Մեդալներ, պատվոգրեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ գրատպոթյուն և գրքարվեստ, Ե․, 2015, էջ 618
  2. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Հովակիմյան, Խաչիկ Հովսեփի». koha.anau.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.(չաշխատող հղում)
  3. Daily, AZG. «ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԽՄԲԱԳՐԱՊԵՏԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ՝ ԽԱՉԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ». AZG Daily. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.