Խաչիկ Հարությունյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Խաչիկ Ավետիսի Հարությունյան (1918, Հրազդանի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Խաչիկ Հարությունյան
Ծնվել է1918
ԾննդավայրՀրազդանի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայրենական մեծ պատերազմ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Խիզախության համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1918 թվականին, Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում։ Խաչիկը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, միաժամանակ հասարակական կարգով պարապել է անգրագիտության վերացման խմբերում։ Միջնակարգ դպրոցը նոր էր ավարտել, երբ սկսվել է Մեծ հայրենականը[1]։

Խաչիկը մեկնել է բանակ, առաջին մկրտությունը ստացել է Կովկասի պաշտպանության ծանր մարտերում, 151-րդ հրաձգային դիվիզիայի 581-րդ գնդի 7-րդ վաշտում։ 1943 թվականին Խաչիկը զորքի հետ ազատագրել են Մոզդոկ քաղաքը, այնուհետև մասնակցել է Սալսկ, Ազով, Ռոստով, Տագանրոգ քաղաքների ազատագրման հերոսամարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, հոսպիտալներում ապաքինվելուց հետո զորացրվել է 1944 թվականի աշնանը, որպես պատերազմի հաշմանդամ[1]։

Մարտական սխրանքների համար Հարությունյանը արժանացել է «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և ուրիշ մեդալների, Գերագույն գլխավոր հրամանատարության բազմաթիվ շնորհակալագրերի[1]։

Պատերազմից հետո Հարությունյանը ստացել է բարձրագույն կրթություն և նվիրվել է մանկավարժական գործունեության։ Տնօրեն է աշխատել սկզբում Չարենցավանի պրոֆտեխուսումնարանում, ապա՝ Ծաղկաձորի գիշերօթիկ դպրոցում ուսուցիչ, Մաքրավանի № 8 դպրոցի տնօրեն։ Վերջին տարիներին ղեկավարել է Հրազդան քաղաքի № 3 երեկոյան միջնակարգ դպրոցի աշխատանքները[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել