Խաչիկ Համբարձումյան

հայ մանկավարժ:
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Մկրտչի Համբարձումյան (1916, Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Խաչիկ Համբարձումյան
Ծնվել է1916
ԾննդավայրՇվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Համբարձումյանը ծնվել է 1916 թվականին, Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի գյուղի և շրջկենտրոնի դպրոցներում։ 1937 թվականին ընդունվել և ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինտիտուտի աշխարհագրության ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է № 6 դպրոցում[1]։

1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականին Համբարձումյանը Դոնբասում մասնակցել է Կրասնայա Զարյա բնակավայրի ազատագրման ուղղությամբ մղված մարտերին, ապա Վորոշիլովսկ քաղաքի պաշտպանությանը։ Մարտերում աչքի է ընկել քաջությամբ, արժանացել է հրամանատարության խրախուսանքին։ Վիրավորվել և հոսպիտալում բուժվելուց հետո մեկնել է Հյուսիսային Կովկաս (Պրոխլադնի), 27-րդ հրաձգային բրիգադը։ Այնուհետև 338-րդ գնդի կազմում Խաչիկ Համբարձումյանը մասնակցել է Ստալինգրադի պաշտպանությանը և Օրյոլ-Կուրսկի աղեղի համար մղված արյունահեղ մարտերին։ Դնեպրի վտակի` Սոժ գետն անցում կատարելիս ծանր վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո՝ 1943 թվականի նոյեմբերի 25-ին որպես հաշմանդամ, ազատվել է հետագա ծառայությունից և վերադարձել հայրենիք[1]։

1944 թվականին Համբարձումյանը վերսկսել է մանկավարժական աշխատանքը։ 1944-1968 թվականներին աշխարհագրություն է դասավանդել Երևան քաղաքի № 40 դպրոցում, 1968 թվականից՝ № 133 դպրոցում, ղեկավարել պատմության և աշխարհագրության մեթոդ միավորման աշխատանքները։ Ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին, աշակերտների մեջ դաստիարակել հայրենիքի նկատմամբ անսահման սիրո, նվիրվածության հատկանիշներ։ Բարձր է գնահատվել Համբարձումյանի մարտական և աշխատանքային ծառայությունները։ Համբարձումյանը պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել