Խաչիկ Զաքարյան

հայ լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Զաքարի Զաքարյան (մայիսի 11, 1966(1966-05-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 1988(1988-07-05), Զվարթնոց, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, Արցախյան շարժման մասնակից[1]։ Համարվում է Արցախյան շարժման առաջին զոհը[2]։

Խաչիկ Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1966(1966-05-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 5, 1988(1988-07-05) (22 տարեկան)
Մահվան վայրԶվարթնոց, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի մայիսի 11-ին, Երևանում։ Սովորում էր Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ Միաժամանակ, որպես բանվոր աշխատում էր Երևանի 6-րդ հացի գործարանում։ Ապրում էր ծնողների և երկու եղբայրների հետ Երևանում[1]։

Սպանությունը խմբագրել

1988 թվականի հուլիսի 4-ին ՀԽՍՀ-ում վերսկսվում են հանրահավաքները, հաջորդ օրը ցուցարարները երթով գնում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան, որ թույլ չտան սովետական բանակին՝ շրջափակել Հայաստանն աշխարհին կապող օդային ճանապարհը։ Խաչիկ Զաքարյանը իր լուսանկարչական ապարատով լուսանկարում էր, թե ինչպես էր բանակը փակում ցուցարարների ճանապարհը[2]։

Խաչիկ Զաքարյանը սպանվում է 1988 թվականի հուլիսի 5-ին Զվարթնոց օդանավակայանի մերձակայքում՝ խորհրդային բանակի զինվորի կրակոցից։ Թաղված է Երևանում, Շահումյանի գերեզմանոցում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Անդրանիկ Արշակյան, Երևան, 1993, էջ 8-9.
  2. 2,0 2,1 2,2 «Խաչիկ Զաքարյան՝ մեր Շարժման առաջին զոհը. 5 հուլիս, 1988թ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.