Խաչեր Գալուստյան (արևմտ․հայ․՝ Խաչեր Գալուստեան, հոկտեմբերի 21, 1915, Մարաշ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 3, 1986, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, պրոֆեսոր։ Իր անունն է կրում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության մանկավարժական կենտրոնը[1]։

Խաչեր Գալուստյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1915
ԾննդավայրՄարաշ
Մահացել էդեկտեմբերի 3, 1985
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունԼիբանան Լիբանան
Ազգությունհայ
Մայրենի լեզուարևմտահայերեն
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Կրթություն

Հալեպի Ամերիկյան քոլեջ Բեյրութի Ամերիկյան համալսարան

Ֆիլադելֆիայի Թեմբլ համալսարան
Ազդել է«Խաչեր Գալուստյան» մանկավարժական կենտրոն
Երկեր«Դաստիարակության հոգեբանությունը», «Դաստիարակություն և ընկերային գիտություններ», «Հասկանալ մանուկներին»
Մասնագիտությունմանկավարժ
Աշխատանքուսուցիչ, տնօրեն
Աշխատավայր

Հալեպի Կիլիկյան վարժարան Տրիպոլիի տղաների վարժարան Դարուհի Հակոբյան վարժարան Մելքոնյան կրթական հաստատություն Հայկազյան քոլեջ

Գալուստյան համապարփակ կրթական հաստատություն
ԱմուսինՎանուհի Գալուստյան Ասատուրի
ԾնողներՄովսես Գալուստյան Օվսաննա Չալողլյան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Երեխաներ

Մովսես-Վարուժան Շահե

Սեդա

Հուրի-Սևան

Կենսագրություն խմբագրել

Խաչեր Գալուստյանը ծնվել է 1915 թվականի հոկտեմբերի 21-ին Մարաշ քաղաքում։ Երբ 3 տարեկանն է լռանում նրա հորը զինորագրվում է, այդ իսկ պատճառով ընտանիքը ստիպված է լինում նրան հանձնել Պեյթ-շալոմ գերմանական որբանոց։ Մեծ եղեռնի արդյունքում կորցնում է մորը, քրոջը և երկու եղբայրներին։ 1921 թվականին, երբ Ֆրանսիայի զորքը լքում է Զեյթունը և Կիլիկիան, որբանոցներում գտնվող հայ երեխաներին, այդ թվում Խաչեր Գալուստյանին, ուղակում են Հոմս՝ Սիրիա։ 6 ամսից հետո նրանց ուղարկում են Բիբլոս (Ճիպէյլ)[1][2]։ Այնտող նա Մերձավոր Արևելքի Ընկերության որբանոցում է մնում մինչ 1924 թվականը։ Ապա Խաչեր Գալուստյանին ուղարկում են Հալեպ, որտեղ ինքը գտնում է իր հորը։ Ուսումը ստանում է Հալեպի Հայ Ավետարանական Պեթելի նախակրթարանում, ապա Հալեպի Ամերիկյան քոլեջում, որի շրջանավարտն է դառնում 1932 թվականին։

1941 թվականի հուլիսի 7 ամուսնանում է Վանուհի Միսիրյանին։ Վանուհին դարձավ Խաչեր Գալուստյանի բոլոր նախաձեռնությունների գլխավոր քաջալերողը և կյանքի ընկեր։ Իր հետ Խաչեր Գալուստյանը ունեցավ 4 զավակ՝ Մովսես-Վարուժան, Շահե, Սեդա, Հուրի-Սևան[1]։

1958 թվականին մագիստրոսի տիտղոսն է ստանում Բեյրութի Ամերիկյան համալսրարանում (մանկավարժություն)։ 1964 թվականին մեկնում է ԱՄՆ ուսումը շարունակոլու համար։ Երկու տարուց՝ 1966 թվականի փետրվարի 10-ին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Թեմբլ համալսարանը Խաչեր Գալստյանին շնորհում է դոկտորի աստիճանը։ Բեյրութ վերադառնալիս ստանձնում է Հայկազյան քոլեջի (այժմ համալսարանի) մանկավարժության պրոֆեսորի պաշտոնը (1966-1976)[1][2]։

1974 թվականին իրականանում է իր երազանքը՝ իր դռնեռրն է բացում նրա դպրոցը (Գալուստյան հրապարփակ կրթական հաստատություն)։ Այն ստեղծվել է Վանուհու և նրանց զավակների ջանքերի շնորհիվ։ Դպրոցը գործել է մինչ 1981 թվականի օգոստոս, երբ Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը այլևս թույլ չէր տալիս դպրոցներին ապահով գործել։

1984 թվականին, հրավերք ստալով, մասկանցում է Գլաձորի համալսարանի 700-ամյակի տոնակատարությանը[1]։

1985 թվականի դեկտեմբերի 3-ին 69 տարեկան հասակում մահանում է Խաչեր Գալուստյանը[2]։ 1987 թվականին ստեղծվում է Խաչեր Գալուստյանի անվան մանկավարժալան կենտրոնը Կիլիկիո կաթողիկոսարանի հովանու ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գալուստյան, Շահե; Աղպաշյան, Պարույր; և այլք: (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն) (2013). «Յուշամատեան Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնի 25-Ամեակի» (արևմտահայերեն). Անթիլիաս, Լիբանան: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հրատարակչություն. էջեր 19–31.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 ««Յուշամատեան Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնի 25-Ամեակի» - Aztag Daily». archive.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

«Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի պաշտոնական կայք