Քաջվարդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Քաջվարդազգիներ (Paeoniaceae)
Ցեղ Քաջվարդ (Paeonia)
L., 1753

Քաջվարդ (լատին․՝ Paeonia), քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քաջվարդ նեղատերև (P. tenuifolia

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում։ Աճում է ցածրաճ արաքսյա և կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում։

Այլ անվանումներ. արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ։

Անվանում խմբագրել

 
Paeonia mascula

Իր լատիներեն անվանումով պարտական է լեգենդար բժիշկ Պեանին (կամ Պեոնու[1][2] կամ Պեանու[3]), որով բուժում էին մարդկանց վերքերը։

Բույսի լատիրներեն անվանումը հանդիպում է Թեոփրաստեսի[4] «Բուսաբանություն և բույսերի աշխարհագրություն» գրքում։

Կենսաբանական նկարգիր խմբագրել

Արմատները կոնանման են։ Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ։ Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Ծաղկապատը կրկնակի է։ Թերթերի դասավորությունը պարուրաձև է։ Առէջները շատ են, հիմքերով համաճած։ Վարսանդները 2-6 հատ են։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է։ Պտուղը կազմված է պարկուկներից։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Գեղազարդիչ է և ներկատու։ Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ (հիմնականում՝ բազմաթերթ)՝ ձյունասպիտակից մինչև վարդագույն, դարչնագույն, մուգ արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ։ Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով և սերմերով։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Որպես դեղամիջոց օգտագործում են քաջվարդի ստորգետնյա մասերը՝ արմատները և կոճղարմատները, քանի որ դրանց մեջ կան օրգանական թթուներ, աղաղանյութեր, հանքային աղեր, խեժ։ Կոճղարմատները և արմատները չորացնում են ամռանը՝ սերմացումից հետո։ Գիտական բժշկության մեջ այս բույսն օգտագործում են իր հանգստացնող հատկությունների համար։ Թրմօղին օգտագործում են նյարդային գրգռվածության, հիստերիայի, արագ հոգնելու, վեգետատիվ անոթային խանգարման, անհանգստության և վախի զգացողության ժամանակ։ Այն կարգավորում է քունը և հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը։ Այս բույսի արմատները օգտագործում են աղեստամոքսային տարբեր հիվանդությունների ժամանակ։

Կլինիկական հետազոտություններն ապացուցել են, որ այս բույսի արմատների թուրմը որոշ չափով բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը[5]։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

  ևս 12 ընտանիք   32 տեսակ  
         
  Կարգ Քարբեկածաղկավորներ     դաս
Քաջվարդ
    Եռմասնյա քաջվարդ
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     մոնոտիպ ընտանիք
Քաջվարդազգիներ
    Նեղատերև քաջվարդ    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ   Ենթադաս Paeonia lactiflora Pall.   Մլոկոսևիչի քաջվարդ
     

Տեսակներ խմբագրել

 
 
Paeonia lactiflora
 
Paeonia ludlowii (syn. Paeonia lutea var. ludlowii
 
Paeonia lactiflora
 
 
Քաջվարդը մոտիկից

Համաձայն վերջին տեղեկությունների 4 ենթադասում հայտնի է 32 տեսակ և 6 սեկցիաներում[6]։

Ենթադաս Albiflora, ներառում է 1 տեսակ.

Ենթադաս Moutan, 2 սեկցիաներում ներառում է 10 տեսակ.

Սեկցիա Delavayanae
Սեկցիա Moutan

Ենթադաս Onaepia, ներառում 1 տեսակ.

Ենթադաս Paeonia, 4 սեկցիաներում ներառում 22 տեսակ.

Սեկցիա Emodi
Սեկցիա Flavonia
Սեկցիա Paeonia
Սեկցիա Tenuifoliae

Սորտեր խմբագրել

Գրանցող մարմինը հանդիսանում է Քաջվարդի Ամերիկյան Միությունը (անգլ.՝ American Peony Society - APS).

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира : в 2 т. — М., 1991—1992. — Т. 2. — С. 300.
  2. Гесиод, фр. 307 М.—У.
  3. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справоч. пособие / Под. ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк, 1990. — С. 223. — ISBN 5-06-000085-0
  4. По данным книги «Флора СССР» (см. раздел |Литература).
  5. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
  6. Hong De-Yuan. Peonies of the world. Kew Publishing, 2010. ISBN 978-1-84246-392-5

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Клуб "Цветоводы Москвы". Սեկցիա Пионов (классификация и описания сортов садовых пионов)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  • Жашкова Т. Л. «Ито-гибриды - cамые современные пионы». КЦ Зеленая линия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  • Вершхор Я. «Пионы нового тысячелетия: как воплощаются несбыточные мечты». КЦ Зеленая линия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ» հոդվածին։