HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)

Խաչատուր Բեգլարի Մելիքյան (1911, Փիփ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1942(1942-01-08), Oboyan, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 1942 թվականի նոյեմբերի 6-ին), ավագ լեյտենանտ։

Խաչատուր Մելիքյան
1911 - հունվարի 8, 1942(1942-01-08)
ԾննդավայրՓիփ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրOboyan, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանOboyan
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
ՊարգևներԼենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսից, նախ որպես հրաձգային վաշտի, ապա գումարտակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարզի Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զռրինսկիե Դվորի բնակավայրերը։ Հերոսի կոչմանը արժանացել է 1942 թվականի հունվարին Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։

ԿենսագրությունԽմբագրել

Խաչատուր Բեգլարի Մելիքյանը ծնվել է 1911 թվականին Գարդմանի գավառի Զագլիգ գյուղում (այժմ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում)։ 1931 թվականին վերջացրել է յոթերորդ դասարանը, և տեղափոխվել է քաղաք Գրոզնի, որտեղ աշխատել է «Կրասնի մոլոտ» գործարանում։ Մեկ տարի հետո ընդունվել է Ռոստով քաղաքի մանկավարժական տեխնիկումը։ Ուսումը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշխատանքի անցել գյուղի «Բոլշևիկ» կոլտնտեսությունում։ 1935 թվականին զորակաչվել է Կարմիր բանակ, սովորել և վերջացրել է հրաձգային դպրոցը, ծառայել որպես դասակի հրամանատար։ 1937 թվականին զորակոչվելուց հետո աշխատել է Գանձակի մի շարք ձեռնարկություններում։ 1939 թվականին կրկին զորակոչվել է Կարմիր բանակ և ծառայել որպես վաշտի հրամանատարի տեղակալ, կարճ ժամանակ անց, հարավ-արևմտյան ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի 77-րդ հրաձգային գնդում գումարտակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարզի Վեսյոլի, Պերեսից, Օրլովկա, Զորինսկիե դվորի բնակավայրերը։

ՇքանշաններԽմբագրել

Հերոսի կոչման արժանացել է Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388