Խաչատուր Գռուզյան

հայ հրապարակախոս

Խաչատուր Գռուզյան (1878, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919), հայ հրապարակախոս, կրթական գործիչ։

Խաչատուր Գռուզյան
Դիմանկար
Խաչատուր Գռուզյան
Ծնվել է1878
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1919
Մասնագիտությունհրապարակախոս

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների Պոլսի վարժարանում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, միաժամանակ ունեցել է գրական-հրապարակախոսական գործունեություն։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել «Հանդես ամսօրյա», «Հանրագիտակ», «Ուսումնարան» և այլ պարբերականներում։ Աշխատակցել է նաև «Մեճմուտի ախպար» հայատառ թուրքերեն թերթին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 252-253.