Ռաֆիկ Խաչատրյան

հայ քանդակագործ
(Վերահղված է Խաչառի աշխատանքներըից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան (Խաչառ կամ Խաչառ ԱՖՕ, հոկտեմբերի 7, 1937(1937-10-07), Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 1993(1993-01-16), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։

Ռաֆիկ Խաչատրյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1937(1937-10-07)
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 16, 1993(1993-01-16) (55 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներԳարեգին Խաչատրյան
 Rafik Garegin Khachatryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Խաչատրյան ծնվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1976 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Խաչառի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում՝ Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

 
Խաչառի հուշատախտակը Երևանի Եզնիկ Կողբացի փողոցում

Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին» նվիրված հուշարձաններ («Մայր Հայրենիք», բազալտ, 1975 թ., գ. Հարթավան՝ Արագածոտնի մարզ, բազալտ, 1982 թ.[1], գ. Կաթնաղբյուր՝ Կոտայքի մարզ[2]), «Ջանգուլում» աղբյուր-ջրավազան, 1975 թ., Երևան, Ատոմ (Դերո, Դերենիկ) Աբրահամյանի հուշարձանը[3] (գ. Գառնի), 1990 թ., Էդ. Տոռոզյանի հուշահամալիրը[4] (ք. Նոր Հաճն, 1990 թ., Էդիկ Տոռոզյան[5])։ «Մայր Հայրենիք» (բազալտ, 1975, գ. Հարթավան՝ Արագածոտնի մարզ) մոնումենտալ հուշարձանն ընդգրկվել է 1960-1980 թթ. ԽՍՀՄ լավագույն մոնումենտալ հուշարձանների շարքի մեջ[6]։

Խաչառը Հայաստանի ժամանակակից արվեստի դիմաքանդակի և կոթողային հուշարձանների լավագույն վարպետներից մեկն է[7]։

Մասնակցությունն ազատագրական պայքարին խմբագրել

Խաչառը հանդիսացել է Արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցներից ու գաղափարախոսներից մեկը։ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ Խաչառը հանդիսացել է Հայաստանի Անկախության բանակի շտաբի անդամներից մեկը։ Խաչառը կազմակերպել է օգնության ավտոշարասյունների ուղարկումը Արցախ։ Խաչառի արվեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան Արցախյան ազատագրական շարժման ջոկատների համար։ 1960-ականներին Խաչառը հանդիսացել է Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գաղափարակիցն ու ընկերը։

Ռաֆիկ Խաչատրյանի որդին է ՀՀ Արիության մեդալի հետմահու ասպետ Գարեգին Ռաֆիկի Խաչատրյանը՝ ազատամարտիկ նկարիչ-քանդակագործ։

Խաչառին նվիրված ստեղծագործություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2004 թ., էջ 430։
  • Նիկիտա Վասիլիի Վորոնով (Նիկիտա Վորոնով), «Սովետսկայա մոնումենտալնայա սկուլպտուրա 1960-1980», Մոսկվա, 1984 թ. (ռուսերեն), ru:Воронов, Никита Васильевич, Советская монументальная скульптура. 1960 -1980. "Искусство", Москва, 1984. 1984 (N.V.Voronov, "Sovetskaya monumentalnaya skulptura 1960-1980", Moscow, "Iskusstvo" Publishing House, 1984).
  • Գոհար Խոստիկյան,«Հայ կերպարվեստագետներ» (կենսագրական բառարան), 1993 թ., Երևան, անտիպ։
  • Ալբերտ Փարսադանյան (Ալբերտ Փարսադանյան), «Հայը. նշանվոր հայերի կենսագրություններ մեկ տողով», Երևան, 2004 թ.։
  • «Ով ով է», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2007 թ.:
  • Ասքանազ Աբրահամյան, Քարէ Պօեզիայի Վարպետը, «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Սիփան Շիրազ, հետդարձ Ժամանակ, 1993 թ. (Քանդակագործ Ռաֆօի՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի Յիշատակին), «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • «ԽԱՉԱՌ», ("Սամարկ" հրատարակչություն), 7 սեպտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Ռաֆօն, «ավանգարդ», անկախ շաբաթաթերթ, 6 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Երևան» հեռուստաստուդիա, 7 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Քանդակագործ Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Հանդիպում» հաղորդաշար, "Արմենակոբ" հեռուստաընկերություն, 14 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Զինուժ», Հայկական 1-ին հեռուստաալիք (Հ1), 21 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.։
  • Armenian Sculptors։ Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan. Publisher։ Books LLC, ISBN #։ 115745867X, EAN Code։ 9781157458678. ISBN 9781157458678. [6][8]
  • Սասուն Գրիգորյան, Մուսաները չլռեցին, հ. 3, Երևան, 2010 թ., էջ 67-68։
  • Ջեսսի Րասսելլ, Րոնալդ Քոհն, Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Բուքվիկա» հրատարակչություն, 2013 (ռուսերեն), Джесси Расселл, Рональд Кон, Рафик Гарегинович Хачатрян. Издательство «Буквика», 2013 год.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը Հարթավանում, Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6-րդ, էջ 305․[1]
  2. Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի կայք, Միջոցառումներ․ [2] Արխիվացված 2018-12-25 Wayback Machine
  3. Աբրահամյան Դերենիկ Գարեգինի [5.1.1968, գ. Գառնի (այժմ՝ Կոտայքի մարզում) – 27.5.1990, գ. Նուբարաշեն (այժմ՝ Երևանի շրջանում)] Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Ա)
  4. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2004 թ., էջ 430։ [3]
  5. Տոռոզյան Էդիկ Վարդանի [4.3.1954, Քաջարան (այժմ՝ Սյունիքի մարզում) – 8.8.1989, ՀՀ սահմանամերձ գոտի]։ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Տ) Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Տ)
  6. Նիկիտա Վասիլիի Վորոնով, Խորհրդային կոթողային քանդակագործությունը. 1960-1980: Մոսկվա, 1984։ (Ռուսերեն) Никита Васильевич Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г./ НИКИТА ВОРОНОВ: Советская монументальная скульптура, 1960-1980. Bibliographic information. QR code for Советская монументальная скульптура, 1960-1980. Title: Советская монументальная скульптура, 1960-1980. Author: Никита Васильевич Воронов. Publisher: Искусство, 1984. Original from the University of Michigan. Digitized: Dec 27, 2006. Length: 221 pages. [4].
  7. «Ռաֆիկ Խաչատրյանի կենսագրությունը Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. [5]

Արտաքին հղումներ խմբագրել

  • ՌԱՖՕՆ
  • «Ռաֆոն»(չաշխատող հղում)
  • www.alibris.com
  • Хачатрян Рафик на hayazg.info, [7]
  • Armenian Sculptors: Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan (English, Paperback, Llc Books, Llc Books). Author: Llc Books. Highlights: Language: English. Binding: Paperback. Publisher: Books Llc. ISBN 9781157458678, 115745867X. Edition: 2010. Chapters: Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan, Hakob Gyurjian, Sargis Baghdasaryan. Memphis, Tennessee, USA. [8]