Խանտի-Մանսիական ինքնավար շրջան
Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ (ռուս.՝ Ханты-Мансийский автономный округ — Югра), ինքնավար օկրուգ Ռուսաստանի կազմում[2], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Խանտի-Մանսիյսկ քաղաքը։
Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ ռուս.՝ Ханты-Мансийский автономный округ — Югра | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Ուրալի դաշնային շրջան | ||||
Հիմն | Anthem of Khanty–Mansi Autonomous Okrug? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար օկրուգ | ||||
Մտնում է | Տյումենի մարզ | ||||
Վարչկենտրոն | Խանտի-Մանսիյսկ | ||||
Օրենսդրական մարմին | Duma of Khanty-Mansi Autonomous Okrug — Yugra? | ||||
Հիմնական լեզու | ռուսերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ռուսերեն, Khanty? և Mansi? | ||||
Բնակչություն (2010) | 1 532 243 (29 տեղ) | ||||
Տարածք | 534800 (9 տեղ) | ||||
Հիմնադրված է | 10 դեկտեմբերի 1930 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Կոմի Հանրապետություն, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, Կրասնոյարսկի երկրամաս, Տոմսկի մարզ, Տյումենի մարզ և Սվերդլովսկի մարզ | ||||
Ժամային գոտի | YEKT? և Asia/Yekaterinburg?[1] | ||||
Հապավում | ХМАО — Югра | ||||
Փոխարինեց | Tobol Okrug? | ||||
ISO 3166-2 կոդ | RU-KHM | ||||
Ավտոմոբիլային կոդ | 86 և 186 | ||||
adm-nao.ru | |||||
Մինչև 1940 թ.-ը կոչվել է Օստյակո-Վոգուլական, իսկ մինչև 1977 թ.-ը՝ Խանտի-Մանսիական ազգային շրջան։
Ստեղծվել է 1930 թվականի դեկտեմբերի 10-ին։ Տարածությունը 523 100 կմ² է, բնակչությունը՝ 569 000 (1979)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, կենտրոնը՝ Խանտի-Մանսիյսկ։
Սահմանակից է Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, Կրասնոյարսկի երկրամասի, Տոմսկի, Տյումենի և Սվերդլովսկի մարզերի, և Կոմի Հանրապետությանի հետ։
Բնություն
խմբագրելՇրջանը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում։ Տարածաշրջանը դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արևմուտքում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արևելյան լանջերի նեղ շերտն է։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ։ Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից - 22 °C է, հուլիսինը՝ 16 - 18 °C, տարեկան տեղումները 400 - 500 մմ են։ Շրջանի հյուսիսում տարածված է բազմամյա սառածությունը։ Գլխավոր գետը Օբն է։ Կան ավելի քան 1500 լճեր։ Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը։ Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան սկյուռ, սամույր, աղվես, նապաստակ, կզաքիս, մշկամուկ, ջրաքիս, թռչուններ, ջրերում՝ ձկներ։
Բնակչություն
խմբագրել76, 9%-ը ռուսներ են, 5, 2%-ը՝ թաթարներ, 4, 5%-ը՝ խանտեր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2, 5%-ը՝ մանսիներ և այլք (1970)։ Միջին խտությունը 1 կմ² վրա 1, 1 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74, 9%։ Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները։ Քաղաքներն են Սուրգուտը, Նիժնեվարտովսկը, Նեֆտեյուգանսկը, Խանտի-Մանսիյսկը։
Տնտեսություն
խմբագրելԱռաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը։ Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը (1970)։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն։
Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը։ Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները։ Գործում են Շայմ-Տյումեն, Ուաո-Բալիկ-Օմսկ, Սամոտլոր - Կուրգան - Ուֆա - Ալմետևսկ նավթամուղները և Պունգա-Սերով-Նիժնի Տագիլ գազամուղները։ 1975 թվականին շրջանում կար 183 գրադարան, 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական թանգարան, շրջանային 2 թերթ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգի պաշտոնական կայք Արխիվացված 2009-12-01 Wayback Machine
- The official website of the public authorities Khanty-Mansi Autonomous Okrug – Yugra Արխիվացված 2008-04-19 Wayback Machine (ռուս.) (անգլերեն)
- Official site Duma Khanty-Mansi Autonomous Okrug – Yugra (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խանտի-Մանսիական ինքնավար շրջան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 15)։ |