Խանդ (նկար, Մունկ)

Էդվարդ Մունկի նկար

Խանդ (նորվ.՝ Sjalusi), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավը։ «Խանդ» ստեղծագործությունը Մունկը վրձնել է 1895 թվականին։ Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի։ Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Բերգեն քաղաքի պատկերասրահում։

Խանդ
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1895
բարձրություն67 սանտիմետր
լայնություն100,5 սանտիմետր
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգենի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան
սեփականատերRasmus Meyer?[1]
հիմնական թեմախանդ
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Խանդ» ստեղծագործության նախնական տարբերակում պատկերված տեսարանն իրենից այգի է ներկայացնում։ Այդ կտավում կիսամերկ հերոսուհին զրուցում է պատանու հետ։ Միաժամանակ ձեռքին խնձոր է պատկերված, որը աղջիկը տալիս է տղային։ Այս տեսարանը կարելի է համեմատել աստվածաշնչյան արգելված պտուղի տեսարանի հետ, երբ Եվան խնձորը պոկում է Կենաց ծառից ու տալիս Ադամին[2]։ Առավել ուշ, կտավին հանձնած տարբերակներում, փոխվում է ինտերիերը և ստեղծագործությունը դառնում է առավել մութ։ Էդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ «Խանդ» ստեղծագործության մեջ պատկերված է սիրային եռակնյունի։ Այն ձևավորվել էր հենց Մունկի, լեհ գրող Ստանիսլավ Պշիբևսկու և վերջինիս կնոջ՝ Յուլ Դագնի-Պշիբևսկու միջև[3][4]։

Նկարագիր

խմբագրել

Իր կյանքի ընթացքում մի քանի անգամ Էդվարդ Մունկը անդրադարձել է այս սյուժեին։ «Խանդ» անվանումով ավելի քան տասնմեկ ստեղծագործություններ է արարել նկարիչը։ Բացի դրանցի մի քանի գրաֆիկական աշխատանքներ նույնպես կան այս թեմատիկայով։ Բայց, բոլոր նկարների հիմքում, միևնույն կոմպոզիցիան է արտացոլված։ Առաջին պլանում տղամարդու դեմք է պատկերված, որը լցված է խանդի անասելի զգացումով։ Հետին պլանում գեղեցիկ երիտասարդ կին է պատկերված, որը հիմնականում հոլանի տեսքով է պատկերված բոլոր նկարներում։ Նկարում պատկերված է նաև մի երիտասարդ տղամարդ, որին Մունկը տալիս է իր արտաքին տեսքը։

Առաջին պլանում պատկերված տղամարդուն նայելիս ճանաչվում են Ստանիսլավ Պշիբևսկուն[3][4]։ Ինչպես նշում է Աթլե Նեսը, «Խանդ» ստեղծագործությունը ներկայացվում է Ստանիսլավ Պշիբևսկու «Երեկոյան ժամասացություն» բանաստեղծության հետ, որը անձայն «ներբողում է սատանայական սեռական դժոխքը»[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Reiche D. R. Internationale Kunstausstellung des Sonderbundes Westdeutscher Kunstfreunde und Kunstler zu Coeln 1912 (գերմ.)DuMont Mediengruppe, 1912.
  2. Jealousy, 1895 на edvardmunch.org
  3. 3,0 3,1 3,2 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
  4. 4,0 4,1 Sue Prideaux. Edvard Munch: Behind the Scream. Yale University Press, 2007