Խայմե Խավիեր Այովի Կարոսո (իսպ.՝ Jaime Javier Ayoví Corozo, փետրվարի 21, 1988(1988-02-21)[1][2][3][…], Էսմերալդաս, Էկվադոր), էկվադորցի ֆուտբոլիստ, «Գոդոյ Կուրս» ակումբի և Էկվադորի ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Խայմե Այովի
Jaime Javier Ayoví Corozo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խայմե Խավիեր Այովի Կարոսո
Ազգությունը Էկվադոր Էկվադոր
Քաղաքացիությունը  Էկվադոր
Մականուն Յոյա (իսպ.՝ La Yoya)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1988(1988-02-21)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Էսմերալդաս, Էկվադոր
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գոդոյ-Կրուս
Համար 13
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Էկվադոր Զմելեկ 74 (26)
2009  Էկվադոր Մանտա 34 (7)
2011 Մեքսիկա Տոլուկա 12 (5)
2011-2013 Մեքսիկա Պաչուկա 33 (8)
2012-2013  Սաուդյան Արաբիա Ալի-Նարս 15 (8)
2014 Մեքսիկա Տիխուանա 8 (1)
2013  Էկվադոր ԼԴՈՒ Կիտո 15 (8)
2014  Արգենտինա Գոդոյ-Կրուս 13 (9)
2015-այժմ Արգենտինա Գոդոյ-Կրուս 34 (11)
Ազգային հավաքական
2010-այժմ Էկվադոր Էկվադոր 38 (18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Այովին «Պաչուկայի» կազմում

Այովին իր ֆուտբոլային կարիերան սկսել է սիրողական ակումբում։ 2006 թվականին նա չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Էմելեկ» ակումբի հետ։ Այդ ակումբում նա հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում, սակայն մշտապես ձգտել է խաղալ դաշտի կենտրոնում։ 2009 թվականին խաղային փորձ ձեռք բերելու նպատակով Այովին վարձավճարով տեղափոխվել է «Մանտա»։ 34 խաղի ընթացքում նա խփել է 7 գոլ, և «Էմելեկը» ցանկացել է երկարացնել վարձավճարային պայմանագրի ժամկետը, սակայն նոր մարզիչ Խորխե Սամպաոլին Այովիին խնդրել է մնալ ակումբում։ 2010 թվականի մրցաշրջանում նա եղել է արգենտինացի հարձակվող Էռնան Պեյրոնեին փոխարինողը։ Հաղթելով այդ մրցակցությունում՝ Այովին դարձել է թիմի հիմնական հարձակվողը։

2011 թվականին Խայմեն տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Հունվարի 16-ին՝ «Պաչուկայի» դեմ խաղում, նա կատարել է իր դեբյուտը Մեքիկայի առաջնությունում[4]։ Հունվարի 23-ին՝ «Խագուարես Չյապաս» դեմ խաղում, Այովին խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ Առաջնության 12 հանդիպումներում նա խփել է 5 գոլ, ինչի շնորհիվ մեքսիկական շատ ակումբներ սկսել են հետաքրքրվել նրանով։ 2011 թվականի ամռանը Խայմեն տեղափոխվել է «Պաչուկա», որի կազմում իր դեբյուտը կատարել է հուլիսի 24-ին՝ «Սանտոս Լուգանայի» դեմ խաղում[6]։ Հուլիսի 31-ին՝ «Պուեբլայի» դեմ խաղում, Այովին խփել է իր առաջին գոլը հօգուտ «Պաչուկայի»[7]։

Խաղալով հիմնական կազմում՝ Այովին քիչ գոլ է խփել և 2012 թվականի ամռանը վարձավճարով ուղարկվել է Սաուդյան Արաբիա յի «Ալ Նասր» ակումբ։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր դեբյուտը կատարել է օգոստոսի 23-ին՝ մասնակցելով «Ալ Իթթիհադի» դեմ խաղին[8]։ Սեպտեմբերի 29-ին «Ալ Վահդա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[9]։ Այովին ձեռք է բերել լավ մարզավիճակ և գոլ է խփել ամեն երկրորդ խաղում։ 2013 թվականի մրցաշրջանի սկզբում նա ստացել է լուրջ վնասվածք․ ապաքինումը տևել է ութ ամիս։

2013 թվականի ամռանը Այովին պայմանագիր է կնքել «Տիխուանա» ակումբի հետ այն պայմանով, որ նա անմիջապես ուղարկվելու է վարձավճարով խաղալու, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ մարզավիճակ։ Նա վերադարձել է հայրենիք, որտեղ մինչև տարվա ավարտը խաղացել է ԼԴՈՒ Կիտոյում։ 2014 թվականի հունվարի 11-ին՝ «Ամերիկա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր դեբյուտը «Տիխուանայի» կազմում[10]։ Մարտի 8-ին՝ «Գվադալախարայի» դեմ խաղում, Այովան խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տիխուանայի»[11]։ Մարտի 19-ին Խայմեն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի դեմ խաղի հերոսը՝ խփելով երկու գոլ[12]։

2014 թվականի ամռանը Այովին վարձավճարով սկսել է խաղալ արգենտինական «Գոդոյ Կրուս» ակումբում։ Արգենտինայի առաջնությունում նա իր դեբյուտը կատարել է օգոստոսի 30-ին՝ «Հիմնասի Լա Պլատա» ակումբի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 15-ին՝ «Տիգրեի» դեմ խաղում, նա դուբլ է ձևակերպել՝ խփելով իր առաջին գոլերը նոր ակումբի կազմում[14]։ 13 խաղում 9 գոլ խփելուց հետո Այովին տեղ է գրավել թիմի հիմնական կազմում։ 2015 թվականի սկզբին Այովին «Գոդոյ Կրուսի» հետ կնքել է լիարժեք պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի սեպտեմբերի 5-ին Մեքսիկայի հավաքականի դեմ Ընկերական խաղում Այովին կատարել է իր դեբյուտը Էկվադորի հավաքականի կազմում։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում[15]։

2014 թվականին Խայմեն ընդգրկվել է Էկվադորի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիաում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Սակայն առաջնության ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին և ոչ մի րոպե չի խաղացել։

2016 թվականին Այովին ԱՄՆ-ում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակներում մասնակցել է Բրազիլիայի[16],Պերուի[17], Հայիթիի[18] և Միացյալ Նահանգների[19] հավաքականների դեմ խաղերում։ Այովին գոլ է խփել Հայիթիի հավաքական։

Գոլերը Էկվադորի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Մրցություն
01. 4 սեպտեմբերի 2010 Սթեդիում Օմնիլայ, Սապոպան, Մեքսիկա   Մեքսիկա 1:2 Ընկերական խաղ
02. 2 սեպտեմբերի 2011 Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Ատուալիպա, Էկվադոր   Ճամայկա 5:2 Ընկերական խաղ
03. 6 սեպտեմբերի 2011 Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Էկվադոր   Կոստա Ռիկա 4:0 Ընկերական խաղ
04. 7 հոկտեմբերի 2011 Օլիմպիական մարզադաշտ (Ատուալիպա), Էկվադոր   Վենեսուելա 2:0 [[ֆուտբոլի
աշխարհի առաջնություն 2014|ԱԱ-2014]]
05. 12 հոկտեմբերի 2011 Ռեդ Բուլ Արենա (Նյու-Ջերսի), Նյու Ջերսի, ԱՄՆ   Միացյալ Նահանգներ 0:1 Ընկերական խաղ
06. 29 հունվարի 2012 Ջորջ Կեպվել (Մարզադաշտ), Գուայակիլ, Էկվադոր   Հոնդուրաս 2:0 Ընկերական խաղ
07. 29 հունվարի 2012 Ջորջ Կեպվել (Մարզադաշտ), Գուայակիլ, Էկվադոր   Հոնդուրաս 2:0 Ընկերական խաղ
08. 15 օգոստոսի 2012 Սիտի-ֆիլդ, Նյու Յորք, ԱՄՆ   Չիլի 3:0 Ընկերական խաղ
09. 19 նոյեմբերի 2013 Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ   Հոնդուրաս 2:2 Ընկերական խաղ
10. 13 հունիսի 2016 Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ   Հայիթի 2:0 [[ֆուտբոլի
ամերիկայի գավաթ 2016]]

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

2016 թվականի ապրիլի 30-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զմելեկ 2006 Էկվադորի Սերիա A 13 0 0 0 13 0
2007 Էկվադորի Սերիա A 15 2 3 0 18 2
2008 Էկվադորի Սերիա A 6 1 0 0 6 1
Ընդհանուր 33 3 3 0 37 3
Մանտա 2009 Էկվադորի Սերիա A 34 7 0 0 34 7
Ընդհանուր 34 7 0 0 34 7
Զմելեկ 2010 Էկվադորի Սերիա A 42 23 10 2 52 25
Ընդհանուր 42 23 10 2 52 25
Տոլուկա 2010-11 Մեսիկայի ֆուտբոլի
առաջնություն
12 5 0 0 2 0 14 5
Ընդհանուր 12 5 0 0 2 0 14 5
Պաչուկա 2011-12 Մեքսիկայի ֆուտբոլ
առաջնություն
33 8 0 0 0 0 33 8
Ընդհանուր 33 8 0 0 0 0 33 8
Ալի-Նարս 2012-13 Սուդյան Արաբյաի
լիգա
15 8 3 0 0 0 18 8
Ընդհանուր 15 8 3 0 0 0 18 8
ԼԴՈՒ Կիտո 2013 Էկվադորի Սերիա A 15 8 0 0 15 8
Ընդհանուր 15 8 0 0 15 8
Տիխուանա 2014 Մեքսիկայի ֆուտբոլի
առաջնություն
8 1 0 0 3 2 11 3
Ընդհանուր 8 1 0 0 3 2 11 3
Գոդոյ-Կրուս 2014 Արգենտինայի ֆուտբոլի
առաջնություն
13 9 0 0 1 0 14 9
2015 Արգենտինայի ֆուտբոլի
առաջնություն
18 5 0 0 0 0 18 5
2016 Արգենտինայի ֆուտբոլի
առաջնություն
13 6 0 0 0 0 13 6
Ընդհանուր 44 20 0 0 1 0 45 20
Ընդնհանուր կարիերա 236 83 3 0 19 4 258 87

Ազգային հավաքական խմբագրել

2016 թվականի հունիսի 12-ի դրությամբ
  Էկվադոր
Տարի Խաղեր Գոլեր
2010 4 1
2011 13 4
2012 7 3
2013 4 1
2014 2 0
2015 3 0
2016 5 1
Ընդհանուր 38 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Пачука VS. Толука 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 16.
  5. «Толука VS. Хагуарес Чьяпас 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 23.
  6. «Пачука VS. Сантос Лагуна 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24.
  7. «Пуэбла VS. Пачука 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
  8. «Аль-Наср VS. Аль-Иттихад 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 23.
  9. «Аль-Наср VS. Аль-Вахда 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 29.
  10. «Тихуана VS. Америка 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 11.
  11. «Տիխուանա VS. Գվադալախարա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 8.
  12. «Тихуана VS. Лос-Анджелес Гэлакси 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 19.
  13. «Հիմնասի Լա Պլատա VS. Գոդոյ Կրուս 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 30.
  14. «Годой-Крус VS. Тигре 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 15.
  15. «Մեքսիկա VS. Էկվադոր 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 5.
  16. «Բրազիլիա VS. Էկվադոր 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  17. «Էկվադոր VS. Պերու 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  18. «Էկվադոր VS. Հայիթի 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  19. «ԱՄՆ VS. Էկվադոր 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 17.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Այովի» հոդվածին։