Խաղաքարտերի թանգարան (Պետերգոֆ)
Խաղաքարտերի թանգարան (ռուս.՝ Музей игральных карт), գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ ներքաղաքային միավորման մեջ, նախկին կառավարման պալատի շենքում, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին: Այս թանգարանը աշխարհում խաղաքարտերին նվիրված 19 թանգարաններից մեկն է և միակը Ռուսաստանում:
Խաղաքարտերի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրված է | 2007 |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
«Խաղաքարտերի թանգարանի» հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Մինչ թանգարանի ստեղծվելը խաղաթղթերի հավաքածուները և խաղային թեմաներին համապատասխանող նյութերը պատկանում էին Ալեքսանդր Սեմենովիչ Պերելմանին: Ավելի քան երեք տասնամյակ Ալեքսանդր Պերելմանը հավաքել է քարտերների իր հավաքածուն՝ թանգարանի բացման հույս ունենալով: Կոլեկցիոներն արագ հայտնի դարձավ խաղամոլների և հնաոճ իրերի հավաքորդների շրջանում, ինչը բարենպաստ ազդեցություն ունեցավ նրա հոբբիի համար: Ամենահին խաղաթղթերի կապուկներից մեկը, որը հասնել է Պերելմանին, թվագրվում է 16-րդ դարով։ Շատ հայտնի մարդիկ բազմիցս համալրել են այդ հավաքածուն. օրինակ, ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը խաղաթղթերի երկու կապուկ է նվիրել Ալեքսանդր Պերելմանին, որոնք նա 1988 թվականին ստացել էր Ռոնալդ Ռեյգանի կնոջից:
Ալեքսանդր Պերելմանի ծրագրերում ներառված էր նաև քարտերի տեսքով թանգարանի կառուցումը: Նախատեսվել է հատուկ նախագիծ, ըստ որի պատերը քարտերից էին, պատուհաններին պատկերված էին խաղաքարտերի մաստերը: Խորհրդային Միության օրոք նման ծրագիր հնարավոր չէր ոչ միայն մոլեխաղերի նկատմամբ իշխանությունների բացասական վերաբերմունքով, այլ նաև հավաքածուի բովանդակության պատճառով: Որոշ ցուցանմուշներ հստակ հակասովետական քարոզչություն էին պարունակում, և իրենց սեփականատիրոջը կարող էին երկարատև ազատազրկման դատապարտել: Օրինակ, հեղափոխական կապուկը, որը սառը պատերազմի ժամանակ ակտիվորեն տարածվում էր Եվրոպայում, ներառում էր բոլոր հեղափոխականների գրոտեսկային պատկերները: Սովորական համագույն խաղաթղթերը փոխարինվեցին նկարիչների պատկերներով. սրտերը՝ կուլակի պատկերով, ագուռը՝ աստղերի, ագռավը՝ սև դրոշներով, խաչը՝ մանգաղով և մուրճով[1]:
Երկար ժամանակ Պերելմանը բանակցում էր հավաքածուի տեղափոխման և թանգարանի ստեղծման համար: Միայն 1999 թվականին, Ալեքսանդրի այրուց՝ Վիկտորյա Վլադիմիրովնայից հավաքածուն սիմվոլիկ գումարով գնում է Պետերգոֆի պետական արգելոց-թանգարանը: Հավաքածուի փոխանցման ժամանակ այն ներառում էր ավելի քան 6000 ցուցանմուշ, որոնց թվում կային հազարավոր հազվագյուտ խաղաքարտեր: Մինչև 2007 թվականի բացումը, խաղաքարտերի հավաքածուն մշտապես համալրվել է: 2006 թվականին Պետերգոֆը հավաքածուի համար ձեռք է բերել մի քանի հազվագյուտ իտալական Տարո խաղաքարտեր, փայլարից հնդկական խաղաքարտեր, 1960 թվականին արտադրված հազվագյուտ գերմանական «ռազնոչինեց խաղաքարտեր» և Christie’s աճուրդից ձեռքբերված Ստյուրատ Կապլանի հավաքածուի նմուշներ: Ստյուարտ Կապլանն այնքան էր հետաքրքրված Ալեքսանդր Պերելմանի հավաքածուով, որ այցելեց Պետերգոֆում թանգարանի բացմանը և նրանց նվիրեց մի շարք հետաքրքիր նմուշներ: Դրանց շարքում է Նապոլեոնի սպաների կողմից ոսկորներից պատրաստված դոմինոն, որը պատրաստել էին անգլիական բանտում գտնվելու ժամանակ[2]:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 8 հազար ցուցանմուշներ ամբողջ աշխարհից: Դրանց թվում են հեղինակային խաղաքարտեր, որոնք 16-20-րդ դարերում ստեղծվել են Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի հայտնի նկարիչների կողմից:
Հավաքածուում բացի ավանդական խաղաթղթերից, կան նաև տարո և գուշակության համար օգտագործվող այլ խաղաքարտեր, ինչպես նաև երեխաների համար նախատեսված, կրթական, աշխարհագրական և այլ խաղաքարտեր: Դրանց թվում են Ադոլֆ Շարլեմանի Ատլասանման կապուկները, որի պատկերը Ռուսաստանում 160 տարուց ավելի չի փոխվել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Колоды Петергофа»
- ↑ «Уникальный музей игральных карт» «Cristal Palace»