Խաղաղության մշակույթի միջազգային տարի

Խաղաղության մշակույթի միջազգային տարի, Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված տարի, որը նշվել է 2000 թվականին որպես խաղաղության մշակույթի տոնման ու խրախուսման տարի։

Ծագում խմբագրել

1959 թվականից ի վեր Միավորված ազգերի կազմակերպությունը կազմակերպության առաքելության մաս կազմող խնդիրները շեշտադրելու համար առանձնացրել է հատուկ տարիներ։ Խաղաղության մշակույթի միջազգային տարին հռչակվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի վճռի վրա հիմնված 1997 թվականի Գլխավոր ասամբլեայի որոշման մեջ[1]։ Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստացել է հռչակագիր և գործողությունների ծրագիր և ընդունել այն տաս ամսվա դժվարին բանակցություններից հետո[2]։

ԽՄՄՏ օպերատիվ խումբ խմբագրել

Միջազգային տարվա գլխավոր կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր և այդտեղ տրամաբանություն կար, քանի որ այն ՄԱԿ-ի կազմակերպություն է, որը գործ ունի կրթության հետ և որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրական մանդատում ներառված է խաղաղության գլոբալ մշակույթի խրախուսումը։ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունում 1998-2000 թվականների ընթացքում ձևավորվել է Խաղաղության մշակույթի միջազգային տարվա օպերատիվ խումբ, որի նպատակը միջազգային տարին հրապարակայնացնելու գործողությունների համակարգումն էր։ Օպերատիվ խմբի անդամների թվում էին՝ Դեյվիդ Ադամսը (նախագահ)[3], Էնզո Ֆացինոն, Քեթրին Ստոուսելը[4], Դի Բրեթերթոնը[4], Զեյնապ Վարողլուն[4] և Յան Վիսերը[4]։

Միջազգային տարվա ռազմավարություններ և արդյունքներ խմբագրել

Ռազմավարությունները կենտրոնացված էին որքան հնարավոր է շատ քաղաքացիական հասարակություն ընդգրկելու շուրջ։ Հատուկ նախաձեռնությունները ենթադրում էին խաղաղության մշակույթի աջակցության համար ամբողջ աշխարհից 75 միլիոն ստորագրությունների հավաքում[5]։ Մեկ այլ նախաձեռնություն Խաղաղության մշակույթի լրացանցի (անգլ.՝ CPNN) հիմնումն էր, որը խաղաղության մշակույթի օգտին լուրեր թողարկող համացանցային լրատվական ծառայություն էր։ Միջազգային տարվա ընթացքում ստացված արդյունքների մանրամասն նկարագրությունը հրապարակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն[6]։

Միջազգային տարվա գնահատում խմբագրել

Միջազգային տարվա արդյունավետության վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ Կարելի է պնդել, որ միջազգային տարում շատ հռետորաբանություն է եղել, սակայն հաճախ այդպիսի իրադարձությունների ազդեցությունը կարելի է տարբերակել միայն տարիներ անց[7]։

ՄԱԿ-ի շարունակական հանձնառություն խմբագրել

Խաղաղության մշակույթի աջակցման ու խրախուսման աշխատանքը շարունակվում է աշխարհի երեխաների համար խաղաղության և ոչ բռնության մշակույթի միջազգային տասնամյակի և Խաղաղության մշակույթի լրացանցի միջոցով։

Տես նաև խմբագրել

  • The Ribbon International

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United Nations General Assembly Session 52 Resolution A/RES/52/15 20 November 1997. Retrieved 2007-08-10.
  2. United Nations General Assembly Session 53 Resolution A/RES/53/243 13 September 1999. Retrieved 2007-08-10.
  3. http://www.culture-of-peace.info/adams.html, accessed 24 October 2009
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.culture-of-peace.info/history/page32.html, accessed 24 October 2009
  5. «World Information Board». Website for Culture of Peace Decade. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. http://unesdoc.unesco.org/images/0012/001223/122350e.pdf REPORT ON THE PROGRESS MADE BY UNESCO IN THE IMPLEMENTATION OF THE PROGRAMME OF ACTION ON A CULTURE OF PEACE
  7. «Page, James S. (2001) 'The International Year for the Culture of Peace: Was It Worthwhile?'. International Journal of Cultural Studies. 4(3): 348-351».

Արտաքին հղումներ խմբագրել