Խաղաղության կամուրջ (Կալգարի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղաղության կամուրջ (այլ կիրառումներ)

Խաղաղության կամուրջ (անգլ.՝ Peace Bridge), հետիոտնային կամուրջ Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում՝ Բոու գետի վրա։ Նախագծել է իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավան։ Բացվել է 2012 թվականի մարտի 24-ին։ Կամրջի հայտնի մականունն՝ «Մատների թակարդ կամուրջ»՝ պայմանավորված չինական մատների թակարդ գլուխկոտրուկի հետ ունեցած արտաքին նմանության[1]։

Խաղաղության կամուրջ
Երկիր Կանադա
ՏեղանքԱլբերտա և Կալգարի
Տեսակհետիոտնային կամուրջ
Նյութպողպատ
Թռիչքների քանակ1
Հատում էԲոու գետ
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը կառուցվել է Կալգարի քաղաքի կողմից՝ միացնելու Բոու գետի հարավային արահետը և քաղաքի կենտրոնը Բոու գետի հյուսիսային արահետին և Սանիսայդ համայնքին։ Կամուրջը նախագծվել է աշխատանքի գնացող-եկող, Կալգարիի արահետներն օգտագործող մարդկանց համար հարմարավետություն ապահովելու համար։ Ամեն օր կամրջից օգտվում է 6000 մարդ։ 2012 թվականին կամուրջն ընդգրկվել է 10 լավագույն ճարտարապետական և 10 լավագույն հանրային տարածք նախագծերի մեջ[2][3]։

Պատմություն խմբագրել

2008 թվականի սեպտեմբերի 8-ին Կալգարի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց LPT2008-49[4] զեկույցին, որի համաձայն սահմանվում էր 25 միլիոն դոլար՝ կառուցելու հետիոտնային 2 կամուրջ Բոու գետի վրա՝ մեկը Prince's Island այգու արևմտյան հատվածում, մյուսը՝ St. George's Island-ի արևմտյան հատվածում։ Վարչակազմը որոշում է ընդունվել կառուցել մեկ կամուրջ և մշակել հայեցակարգ երկրորդ Կամրջի համար[փա՞ստ]:

Կամրջի շինարարությունը սկսվել է 2010 թվականի մարտին։ Կամրջի վայրից անմիջապես կառուցվել է ժամանակավոր կառույց, որը ծառայել է որպես կամրջի հավաքման վայր, նախքան այն իր վերջնական վայր տեղափոխելը։

Խողովակային կամուրջը արտադրվել է Իսպանիայում և առաքվել Կալգարի։ Կամրջի մասերը միացվել են 2010 թվականի աշնանը, և կամուրջը Բոու գետի վրա տեղադրվել է 2011 թվականին[5][6]։

Ընթացիկ զոդման ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ մի քանի զոդումներ չեն համապատասխանում որակի չափանիշներին։ Արդյունքում, քաղաքապետարանը վարձել է անկախ փորձաքննություն իրականացնող ընկերություն, Իսպանիայում ավարտված զոդումներն ավելի մանրակրկիտ ստուգելու համար[7]։ Հավելյալ ստուգումները, պողպատե աշխատանքի գեղագիտական ազդանշանները, զոդման վերանորոգման և վնասված բետոնե սալերի հետ կապված բոլոր հարցերը հանգեցրին կամրջի բացման ուշացմանը[8][9][10]։

Նախատեսվում էր կամուրջը բացել 2010 թվականի աշնանը, սակայն հանրության համար այն բացվեց 2012 թվականի մարտի 24-ին[11]։

Կանադայի 150-րդ տարեդարձը նշելու համար 2017 թվականի հունիսի 26-ին Կալգարիի Խաղաղության կամրջի վրա մեկ օրով տեղադրվեց RedBall ծրագիրը։

Դիզայն խմբագրել

Դիզայնի համար հետևել են խիստ պահանջներին. ջրի մեջ ոչ մի ծովապատնեշ (էկոլոգիական հետքի նվազեցման նպատակով) և սահմանափակված բարձրություն։

Կամուրջը նաև մշակված է՝

  • Դիմակայելու Կալգարիի 100 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղին
  • Առնվազն 75 տարվա կյանք
  • Ազատ մուտք բոլոր տիպի շարժունակ մարդկանց համար
  • Ապահովել հարմարավետություն և անվտանգություն լուսավորության միջոցով[12]

Կամուրջը Կալատրավայի նախորդ նմուշներից է, որոնք սովորաբար ասիմետրիկ ձևեր են՝ բարձր խարիսխներով[13]։ Այլ ոչ-տիպիկ տարր է գույնը. Կալատրավայի նախագծերի մեծ մասը սպիտակ են, «Խաղաղության կամուրջը» հատկանշվում է կարմիր և սպիտակ, ինչպես Կանադայի դրոշի և Կալգարի դրոշի դեպքում։

Հատկություններ
  • Պարուրաձև պողպատե կառույց ապակե տանիքով (850 մետր-տոննա պողպատ)
  • 6.3 մետր լայնություն՝ շրջանում այլ հետիոտնային կամուրջների կրկնակի լայնություն
  • Առանձնացված հեծանվային և հետիոտնային երթևեկություն
  • Գիշերային լուսավորություն
Օգտագործված նյութեր
  • պողպատե կամարներ
  • Երկաթբետոնե կամարակալ և տախտակամած
Չափեր
  • Սյունամեջերի երկարություն՝ խողովակաշար 126 մետր
  • Ընդհանուր երկարություն՝ 130.6 մետր
  • Ընդհանուր լայնություն՝ 8 մետր
  • Ընդհանուր բարձրություն՝ 5.85 մետր
  • Ներքին լայնություն՝ 6.2 մետր հետիոտների համար 2.5 մետր հեծանվորդների համար[14]

Արժեք խմբագրել

2012 թվականի փետրվար ամսվա դրությամբ մոտավոր ծախսերը եղել են՝

  • Շինարարություն՝ 17995 միլիոն դոլար
  • Ճարտարապետական և կառուցվածքային նախագծում, մասնագիտացված ինժեներական և որակի ապահովում՝ 3.9 միլիոն դոլար
  • Ծրագրի կառավարում և կանխարգելում՝ 2.6 միլիոն դոլար[15]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-12-ին։ Վերցված է 2017-08-31 
  2. http://www.azuremagazine.com/article/2012-in-review-top-10-projects/
  3. http://www.designboom.com/architecture/designboom-2012-top-ten-public-spaces/
  4. LPT2008-49
  5. CBC News (2010-10-06)։ «Peace Bridge pieces come together»։ Վերցված է 2010-10-06 
  6. The City of Calgary։ «Peace Bridge project page»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2017-08-31 
  7. The City of Calgary (2011-04-01)։ «Pedestrian bridge delayed news release»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2017-08-31 
  8. Calgary Herald (2012-02-21)։ «Cost overruns forecast for Peace Bridge project, estimates reveal» (չաշխատող հղում)
  9. CBC News (2011-04-01)։ «Peace Bridge plagued by further delays» 
  10. CBC News (2012-02-01)։ «Calgary Peace Bridge delayed, again» 
  11. CBC։ «Peace Bridge party kicks off grand opening»։ Վերցված է 2012-03-25 
  12. http://calgary.ca/Transportation/TI/Documents/peace-bridge/peace-bridge-brochure.pdf(չաշխատող հղում)
  13. World Architecture News (9 Aug 2009)։ «A stretch for Calatrava»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-13-ին։ Վերցված է 2009-09-12 
  14. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2017-08-31 
  15. http://calgary.ca/Transportation/TI/Documents/Pedestrian-bridges/Peace-Bridge-FAQs-February2012.pdf(չաշխատող հղում)