Խաթուն Արխ, ջրանցք նախկին Երևանի խանությունում։ Սիմեոն Երևանցու վկայությամբ՝ 1655-1680 թվականներին Երևանի Սեֆի խանը Մեծամոր գետից անց է կացնում ջրանցք (Ֆարշի ջրանցք)՝ իր կառուցած Սեֆիապատ գյուղի հողերը ոռոգելու համար։ Խանի կին Խաթունը այդ ջրանցքից հանում է նոր ջրանցք, որի անունով կոչում է Խաթունարխ (Խաթունի առու), ապա ջրանցքի վրա կառուցել է տալիս երկու գյուղ, որոնք կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։

Խաթուն Արխ

ԱվանդույթԽմբագրել

Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ։ Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ՝ Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին։ Աղջիկը սաստիկ ծարավում է։ Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, և Խաթունը ծարավից նվազում է սիրածի գրկում։ Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել։ Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը և Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ[1][2][3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  2. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  3. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  4. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва