Տիրուհի Գյուլնազարյան

(Վերահղված է Խաթայիից)

Տիրուհի Գյուլնազարյան (1850-ականներ, Կզնուտ, Նախիջևան – 1938 փետրվարի 21, Դիլիջան), Գարեգին Նժդեհի մայրը։

Տիրուհի Գյուլնազարյան
Tiruhi Gyulnazaryan.jpg
Ծնվել է1850-ականներ
ԾննդավայրԿզնուտ, Բաբեկի շրջան, Ադրբեջան
Մահացել էփետրվարի 21, 1938(1938-02-21)
Մահվան վայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
ԵրեխաներԳարեգին Նժդեհ
Tiruhi Gyulnazaryan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1850-ականներին Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել է նրա 7 դուստրերից մեկը։ Գյուղացիները Տիրուհուն երբեմն կոչում էին Խաթայի։ Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը։ 1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը 11, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան էր, մահանում է ընտանիքի հայրը։

Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։ Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։

1920-ականներին, երբ Գարեգինը արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։

1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու Դիլիջան ու Տիրուհուն տանում է իր հետ։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։

Թաղման վայրըԽմբագրել

Այն վայրը, որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին, Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ Դիլիջանի քաղաքապետարանի ու «Նախիջևան» միության նախաձեռնությամբ գտնվեց Նժդեհի մոր գերեզմանը, որն այսօր ուխտատեղի է դարձել[1]։

Ազդեցությունը որդուն՝ Գարեգին ՆժդեհինԽմբագրել

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։

ԳրականությունԽմբագրել

  • Արտակ Վարդանյան, Նժդեհյան մասունքներ, Երևան, 2001

ԾանոթագրություններԽմբագրել