Խազեր (երգչախումբ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Խազեր», կամավոր երաժշտասերներից կազմված երգչախումբ։
«Խազեր» երգչախումբ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն |
Գործունեություն | 2013 - մինչ օրս |
Պատմություն Խմբագրել
Խազեր երգչախումբ
Երկիր՝ Հայաստան, քաղաք՝ Երևան, Գյումրի
Խազերը երգում են հայկական ազգային-դասական երաժշտություն, մեծմասամբ'Կոմիտաս։
Խազերի առանձնահատկությունն այն է, որ Կոմիտաս երգում են ոչ թե եվրոպական դասական կամ խիստ արևելյան ձևով, ինչպես ձևավորվել է մեր հասարակության մեջ' այլ պարզ բնական հայկական ֆոլկլորի օրենքներով, ինչպես որ ստեղծվել են այդ երգերը և ինչպես որ Կոմիտասն է ավանդել։
Ոչ միայն երգում են, այլև տարածում ազգային երաժշտությունը հասարակության ամենախոցելի տեղերում' քաղաքային տրանսպորտում, ծննդատներում։ Սկիզբ են դրել՝ հիմա արդեն պարբերական բնույթ կրող ազգագրական երգուսուցումներին։
<<Խազերը>> ստեղծվել են 2013 թ.- ին Երևանում’ կամավոր երաժիշտ և ոչ երաժիշտ, երիտասարդների կողմից։ Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել մի քանի խմբեր։
2021-ից Խազերն ունեն 5 խումբ' Երևանի 16 հոգանոց երկսեռ երգչախումբը
Երևանի Նարեկացի արվեստի միության հովանու տակ գտնվող <<Փոքր խազեր>> մանկական(6-ից 10 տարեկան) ու պատանեկան(10-ից 15 տարեկան) 2 խմբերը
Գյումրիի 5 հոգանոց անսամբլը
Գյումրիի <<Փոքր խազեր>> մանկական խումբը
2016-2017 թթ. գործել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատանեկան երկսեռ կազմը
Երգչախմբերի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարն է երաժիշտ, խմբավար Անի Նավասարդյանը
Ալբոմներ Խմբագրել
«Խազեր» երգչախումբը թողարկել է երկու ալբոմ։ 1-ին ալբոմում ձայնագրված են Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի խմբերգային 14 ստեղծագործություններ, 2-րդ ալբոմում՝ Կոմիտասի 15 աշխույժ պարերգ-խմբերգեր՝ նվիրված ծննդյան Կոմիտասի 150 ամյակին։
Ծանոթագրություններ Խմբագրել
Հղումներ
Youtube էջ https://www.youtube.com/channel/UCPzJHxsn7Z-gEcMgnLwHeIw
Soundcloud էջ https://soundcloud.com/khazer-choir
Facebook էջ https://www.facebook.com/Khazerchoir/
Հայ երգը Երևանի ավտոբուսներում https://www.youtube.com/watch?v=iOSJTxTd4Po
Հայ երգը Երևանի ծննդատներում https://www.youtube.com/watch?v=0cYBjCRE0aQ