Խազ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խազ (այլ կիրառումներ)
Խազեր, հայկական միջնադարյան երաժշտության գրության նշաններ, որոնցով տարբեր համակարգերում, տարբեր մանրամասնությամբ հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ երգեր։ Բնույթով հարում են նևմային գրության նշաններին, սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են։
Կիրառում
խմբագրելԳրվել են տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ-երկու խազ է ընկնում և տողում եթե մեկ վանկի խազերը շատ են։ Լայն առումով խազերի մեջ ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները, այբուբենի այն բաղաձայներն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտական ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «Բանալի խազեր»։ Խազերի քանակը, ձևերը, անվանումները և դրանց վերագրված նշանակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են։ խազերից մի քանիսը հետագայում օգտագործվել են նոր հայկական նոտագրության համակարգում[1]։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԸստ Հրաչյա Աճառյանի խազ բառը փոխառվել է Կովկասյան լեզուներից, և նշանակում է «գիծ, գիր, ձայնագրական նշան, սյունի կամ ձեռքի ակոսաձև գծերը, նետի վարի ծայրի ճեղքը»։ Նույն բառից է գալիս «խազել» բայը, որը նշանակում է «գծել» կամ «մարմինը ճղել, ճեղքել»[2]։
-
Առանձնատրոպ
-
Բազմեղանակ
-
Բենկորճ
-
Բութ
-
Դող
-
Երկար
-
Զարկ
-
Էկորճ
-
Թագատրոպ կամ թագաւորատրոպ
-
Թաշտ
-
Թուր
-
Խածբեկ կամ հար
-
Խածլէ կամ հարկորճայ
-
Խաղ
-
Խոսրովային
-
Թուր
-
Խում
-
Խունճ
-
Ծանրատրոպ
-
Ծնկներ
-
Ծունկ
-
Կորճայ
-
Կուռ զրեհիկ
-
Հանգոյց
-
Հարուկ
-
Հուհայ
-
Ձակորճ
-
Ձայնդարձ
-
Յարեշտ կամ արաշեշտ
-
Ներքնախաղ
-
Շեշտ
-
Ողոմնեակ
-
Պարոյկ
-
Սուղ
-
Սուր
-
Ստորադիր
-
Վերադիր
-
Վերնախաղ
-
Փաթութ
-
Փուշ
-
Քաշ
-
Քարքաշ
-
Քմազարդ
-
Քմատրոպ
Տես նաև
խմբագրելԾանուցումներ
խմբագրել- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Հրաչեայ Աճառեան (1926). Հայերէն արմատական բառարան. Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ |