Խարտիշար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Խարտիշար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Այլ անվանումներԽադիշար, Խադիչար, Խատիշար, Խարդիշար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Եղել է հին և հռչակված հայկական գյուղ։ 1800-ական թվականներին դարձել է քուրդ աղայի տիրույթ և հայերն աստիճանաբար տեղափոխվել են հարևան գյուղեր։ 1879 թվականին մնացել էր միայն 3 հայ բնակիչ։ 1915 թվականի Մեծ եղեռնից հետ գյուղում այլևս հայեր չկային։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խարտիշարն ուներ ավերակ եկեղեցի, որի մոտ գտնվում էր գերեզմանոց, Ս. Կարապետ դպրեվանքը, որի մատուռը կանգուն էր մինչև 1930-ական թվականները։ Վանքից Խարադաշ տանող ճանապարհին, Խոյից քար կոչված ժայռի վրա կար բնական մեծության խոյի արձան։ Իսկ Մարմար քար կոչված ժայռի վրա բնական մեծության, հայկական հին տարազով կնոջ մարմարյա արձան կար, որը նայում էր դեպի վանքը։ Արձանի կրծքի վրա անընթեռնելի երկտող արձանագրություն կար։ Գյուղի մոտ է գտնվում Խարտիշարի Ս. Կարապետ վանքը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 711

Աղբյուրներ խմբագրել