Լևոն Սաղաթելյան

հայ դրամատուրգ, սցենարիստ
(Վերահղված է Լ. Սաղաթելյանից)

Լևոն Մկրտչի Սաղաթելյան (մայիսի 25, 1884(1884-05-25) - ապրիլի 6, 1968(1968-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Լևոն Սաղաթելյան
Ծնվել էմայիսի 25, 1884(1884-05-25)
Վախճանվել էապրիլի 6, 1968(1968-04-06) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և սցենարիստ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1908)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Լևոն Սաղաթելյանը ծնվել է Քուչակ (ՀԽՍՀ Ապարանի շրջան) գյուղում։ 1908 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916 թվականին՝ Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ 1922-1925 թվականներին որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։ Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923 թվականին, Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932), «Կարմիր մանյակ» (1947) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայի լիբրետոն։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Մի կտոր հողի համար (պիես), Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ տրեստի 4-րդ տպարան, 1924, 70 էջ։
  • Մի կտոր հողի համար, Երևան, Պետհրատ, 1931, 48 էջ։
  • Դրամաներ։ Մի կտոր հողի համար։ Կարմիր մանյակ, Երևան, «Սովետական գրող», 1947, 112 էջ։
  • Ափսոս բադերը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 32 էջ։
  • Դրամատիկական երկեր, Երևան, Հայպետհրատ, 1961, 184 էջ։
  • Բացված վարագույրը, Երևան, «Հայաստան», 1965, 262 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Ա. Միխայլով, Սպարտակ (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1927, 48 էջ։
  • Ալի Սաբահատտին, Փոքրիկ Հասանը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1954, 110 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 477-478.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 149