Լուկաս Պապադեմոս

(Վերահղված է Լ. Պապադեմոսից)

Լուկաս Պապադեմոս (հուն.` Λουκάς Παπαδήμος, հոկտեմբերի 11, 1947(1947-10-11)[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն տնտեսագետ, 2011 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2012 թվականի մայիսի 16-ը ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ Պապադեմոսն եղել է Հունական բանկի կառավարիչը (1994-2002 թթ.), ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահը (2002-2010 թթ.)։

Լուկաս Պապադեմոս
Λουκάς Παπαδήμος
Հունաստանի 186-րդ վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝Նոյեմբերի 11, 2011 թ.
Լքեց պաշտոնը՝Մայիսի 16, 2012 թ.
Կուսակցություն՝Անկուսակցական
Նախորդող՝Գեորգիոս Պապանդրեու
Հաջորդող՝Պանագիոտիս Պիկրամենոս
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 11, 1947 (76 տարեկան)
Ծննդավայր՝Հունաստան Աթենք, Հունաստան
Изображение автографа

Պապադեմոսը համարվում է մակրոէկոնոմիկայի ոլորտում Եվրոպայի առաջատար մասնագետներից մեկը, ինչի համար էլ նախկին վարչապետի հրաժարականից հետո ընտրվել էր որպես Հունաստանի վարչապետ՝ երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Պապադեմոս» հոդվածին։