Լևոն Պաչաջյան

հայ ֆուտբոլիստ
(Վերահղված է Լ. Պաչաջյանից)

Լևոն Պաչաջյան (սեպտեմբերի 20, 1983(1983-09-20)[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, շվեդական «Լինչյոպինգ Սիթի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։

Լևոն Պաչաջյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1983(1983-09-20)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 171 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լինչյոպինգ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Հայաստան Կոտայք 20 (4)
2002 Հայաստան Զվարթնոց-ԱԱԼ 22 (5)
2003—2007 Հայաստան Փյունիկ 126 (49)
2008—2009 Շվեդիա ԳԱԻՍ 27 (2)
2009  Նորվեգիա Ֆրեդրիկստադ ՖԱ 5 (0)
2009—2012 Իրան Սանատ Նաֆտ 59 (12)
2012—2013 Հայաստան Շիրակ 23 (3)
2013 Հայաստան Միկա 1 (0)
2013—2015 Շվեդիա Ասիրիսկա 34 (1)
2015 Շվեդիա Արամեյսկա Սյուրիանսկա
2016 Շվեդիա Սյոդերտելիե
2017— Շվեդիա Լինչյոպինգ Սիթի
Ազգային հավաքական
2003-2005 Հայաստան Հայաստան (երիտ․) 12 (1)
2004-2012 Հայաստան Հայաստան 37 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 փետրվարի, 2017:

Ակումբային կարիերա խմբագրել

Լևոն Պաչաջյանը ծնվել է Երևանում։ Յոթ տարեկան հասակում սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Դպրոցում ապագա մարզիչ Ռոբերտ Մուրադյանի դուստրը հայտարարել է, որ կատարվելու է 1983 թվականին ծնված տղաների ընդունելություն «Մալաթիա» ֆուտբոլային դպրոց։ Փաչաջյանն իր մի քանի դասընկերների հետ ցանկություն է հայտնել մասնակցել։ Նրա ընտանիքում շատերն էին զբաղվել ֆուտբոլով։ Պապը Հունաստանում ապրելու ժամանակ մարզվելէ մայրաքաղաքային ԱԵԿ-ում։ Հորեղբայրը՝ Պավել Պաչաջյանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խորհրդային տարիներին,իսկ հետագայում աշխատել է որպես մարզիչ «Մալաթիա» ֆուտբոլային դպրոցում (հենց նա է ֆուտբոլ բերել Էդգար Մանուչարյանին)։ Պավել Պաչաջյանի որդին՝ Ասքանազ Պաչաջյանը, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը մի որոշ ժամանակ Լևոն Պաչաջյանի հետ հանդես է եկել «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբում։ Դրանից բացի, Պաչաջյանի տունը գտնվել է «Մալաթիա» ֆուտբոլային դպրոցի մոտ, որի տարածքում ներկայում տեղակայված է «Բանանցի» բազան։ Պատանեկան տարիքում Լևոն Փաչաջյանն զբաղվել է կարատեով ու ջրացատկով, սակայն հետո ընտրել է ֆուտբոլը։

Լևոն Պաչաջյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է Աբովյանի «Կոտայքը», որն այդ ժամանակ 1983 թվականին ծնված ամբողջ թիմին հրավիրել է պայմանագիր կնքելու։ Բոլորը համաձայնել են պայմաններին, սակայն երկու տարի անց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են եղել հեռանալ ակումբից։

2007 թվականին Լևոն Պաչաջյանը դարձել է Հայաստանի լավագույն խաղացող՝ առաջ անցնելով իր թիմակիցներ Սարգիս Հովսեփյանից ու Ռոբերտ Արզումանյանից։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոփվել է արտասահմանյան ակումբ։

Լևոն Պաչաջյանի նոր ակումբը դարձել է շվեդական ԳԱԻՍԳյոթեբորգից, որի հետ Պաչաջյանը պայմանագիր է կնքել 2008 թվականի սկզբին։ Թիմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո նա հրավեր է ստացել հունական Սալոնիկ քաղաքի ՊԱՈԿ ակումբից։ Պաչաջյանը պատրաստ է եղել պայմանագիր կնքել, սակայն վերջին պահին գործակալը հայտնել է, որ ակումբի նախագահը փոխել է որոշումը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պաչաջյանի փոխարեն նախընտրել են այլ ֆուտբոլիստի։ Հետագայում Պաչաջյանը վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Ֆրեդրիկստադ»[4]։ 2009 թվականին Պաչաջյանը տեղափոխվել է «Սանատ Նաֆտ», որը հանդես էր գալիս Իրանի բարձրագույն լիգայում։ 2010 թվականի նոյեմբերին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Էստեգլյալի» դարպասը հանդիպման 76-րդ րոպեին։ 2012 թվականին տեղի է ունեցել փոքր անըմբռնողություն Պաչաջյանի ու թիմի գլխավոր մարզչի միջև, ինչի պատճառով նա մի որոշ ժամանակ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ակումբի խաղերին։ Ամռան կեսերին գործակալն սկսել է նոր ակումբ փնտրել Պաչաջյանի համար։ Նրա տեղափոխության պատճառը եղել է գլխավոր մարզչի հետ հարաբերությունների վատացումը։ Պաչաջյանը հնարավոր է համար իր վերադարձը թիմ, եթե այն գլխավորեր այլ մասնագետ[5][6]։

Օգոստոսի կեսերին Պաչաջյանը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, եթե առաջարկներ չլինեն արտասահմանյան ակումբներից[7]։ Մեկ շաբաթ անց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է կնքել Պաչաջյանի հետ[8]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հայաստանի հավաքականում իր նորամուտը Լևոն Պաչաջյանը կատարել է 2004 թվականի փետրվարի 18-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում՝ մասնակցելով Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:2 հաշվով[9]։ Հավաքականի կազմում Պաչաջյանն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի մայիսի 28-ին Տիրասպոլում կայացած Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նույն խաղում նա գլխով գոլային փոխանցում է կատարել Մարկոս Պիզզելլիին, որն էլ բացել է խաղի հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով[10]։ 2010 թվականին Բելառուսի հավաքականի դեմ ընկերական խաղում Պաչաջյանը դարձել է Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը։ Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ Բելառուսի հավաքականի[11]։ Պաչաջյանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հաջորդ խաղին, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում ընդդեմ Իրանի հավաքականի։ Սկզբում Հայաստանի հավաքականը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն Պաչաջյանը չի իրացրել իր 11 մետրանոցը, ինչից հետո հակառակորդը հավասարեցրել հաշիվը, ապա առաջ անցել, իսկ խաղի ավարտին իրացրել են 11 մետրանոցը։

Անձնական կյանք խմբագրել

Հարությունը և Լյուսիա Պաչաջյանների որդին է։ Հորեղբոր որդու՝ Ասքանազ Պաչաջյանի հետ հանդես է եկել «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբում։ Ամուսնացած է, կնոջ անունն Անի է, աղջկանը՝ Միլենա։ Օգոստոսի 10-ին ծնվել է Լևոն Պաչաջյանի որդին[12]։ Լևոն Պաչաջյանը սիրում է ժամանակ անցկացնել բնության գրկում, հոբբին նկարչությունն է։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Զվարթնոց-ԱԱԼ»

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2002

  «Փյունիկ»

Թիմային
Անհատական

  «Շիրակ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Левон Пачаджян. Три клуба за пятилетку» (ռուսերեն). Sobesednik.am. 04.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
  5. «Левон Пачаджян: если переход не состоится, вынужден буду вернуться в «Санат Нафт»» (ռուսերեն). ArmFootball.com. 11.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
  6. «Левон Пачаджян: не исключено, что вернусь в «Санат Нафт»» (ռուսերեն). ArmFootball.com. 15.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
  7. «Левон Пачаджян намерен продолжить карьеру в армянском клубе» (ռուսերեն). ArmFootball.com. 15.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
  8. «Левон Пачаджян подписал контракт с «Шираком»» (ռուսերեն). ArmFootball.com. 21.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 21.08.2012-ին.
  9. «Профиль Левона Пачаджяна» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
  10. «Протокол матча Молдавия—Армения» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
  11. «Протокол матча Белоруссия—Армения» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
  12. «У Левона Пачаджяна родился сын!» (ռուսերեն). ArmFootball.com. 11.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել