Լեոնիդ Հուրունց

հայ գրող
(Վերահղված է Լ. Հուրունցից)

Լեոնիդ Կարախանի Հուրունց (Ավանեսով) (հունվարի 7, 1913(1913-01-07), Նոր շեն - նոյեմբերի 21, 1982(1982-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, 1999 թվականին Հուրունցի աճյունը Երևանից փոխադրվել և թաղվել է հայրենի Նորշեն գյուղում), հայ գրող, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Լեոնիդ Հուրունց
Ծննդյան անունԼեոնիդ Կարախանի Ավանեսով
Ծնվել էհունվարի 7, 1913(1913-01-07)
ԾննդավայրՆոր շեն
Վախճանվել էնոյեմբերի 21, 1982(1982-11-21) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆոր շեն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն և հայերեն
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1941)
ԱշխատավայրԳոլոս Արմենիի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Լեոնիդ Հուրունց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Հուրունցը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ Գյուղական դպրոցում սովորել է մի քանի տարի։ Այնուհետև փոխադրվել է Բաքու, ուր ստացել է միջնակարգ կրթությունը։ 1941 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է ռազմաճակատային թղթակից։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի ռադիոկոմիտեում։ Գրել է ռուսերեն, ճանաչված է եղել ամբողջ Խորհրդային Միությունում։ 1949 թվականին տեղափոխվել է Երևան[1]։ 1949-1952 թվականներին աշխատել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1931 թվականին, «Խոսում է ԽՍՀՄ» ամսագրում (Մոսկվա)։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Դաշտային փոստը» (Բաքու, 1942), «Ղարաբաղյան պոեմ» (Մոսկվա, 1947, 1955, 1962, 1970, Երևան, 1959), «Նրանց մասին, ովքեր ծովում են» (Բաքու, 1950), «Խաղաղություն ձեզ մարդիկ» (Երևան, 1952), «Փշատենի» (Երևան, 1956), «Բարձր լեռներ» (Մոսկվա, 1957), «Իմ օջախի քարերը» (Մոսկվա, 1959), «Ասք իմ գյուղի մասին» (Երևան, 1975), «Իմ գյուղի տանիքից» (Երևան, 1976) գրքերը։ Ադրբեջաներեն լույս է տեսել «Ոսկե առավոտ» («Ղարաբաղյան պոեմ», Բաքու, 1956) գիրքը։

 
Լեոնիդ Հուրունցի հուշատախտակը Երևանի Ստեփան Զորյան փողոցում

Գրել է ժամանակակից իրականությունն արտացոլող արձակ երկեր՝ պատմվածք, վեպ, վիպակ, նովել («Ղարաբաղյան պոեմ», 1954, «Ես զինվորական փոստատար եմ», 1957, «Կարապներ», 1962, «Աղմկում է Որոտանը», 1965, «Հայրեր», 1970, «Ծեր կաղնու հեքիաթները», 1980)[2]։

Հիշատակ խմբագրել

2013 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունեցել Լեոնիդ Հուրունցի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Կոհա առցանց քարտարան, Հուրունց, Լեոնիդ Կարախանի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  3. Լեոնիդ Հուրունցի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական ցերեկույթ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Հուրունց» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 684