Լիանա Հովսեփյան

հայ լեզվաբան
(Վերահղված է Լ. Հովսեփյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիանա Սամվելի Հովսեփյան (հուլիսի 26, 1941(1941-07-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1988)։

Լիանա Հովսեփյան
Ծնվել էհուլիսի 26, 1941(1941-07-26)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1963)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1988)
Տիրապետում է լեզուներինհայերեն, գրաբար և միջին հայերեն

Կենսագրություն խմբագրել

Լիանա Հովսեփյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1974-1981 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտ-քարտուղար, 1981-1986 թվականներին՝ տիպաբան-զուգադրական հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1990 թվականներին՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ փոխտնօրեն։ Զբաղվում է գրաբարի, միջին հայերենի, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի տիպաբանության հարցերով, ինչպես նաև հանրալեզվաբանական որոշ խնդիրներով։ Հովսեփյանը գրել է «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1975, համահեղինակ), «Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում» (1982), «Գրաբարի բառակազմությունը» (1987) և այլ աշխատություններ[2]։

Երկեր խմբագրել

  • Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ. Բ, «Հոլովում» բաժինը, ՀՍՍՀ ԳԱ, 1975։
  • Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1982։
  • Գերմաներեն - հայերեն - ռուսերեն զրուցագիրք, Լեգալ պլյուս հրատարակչություն, Երևան, 2003։
  • Գրաբարի բառակազմությունը, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1987։
  • ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն, «Վան Արյան» հրատարակչություն, Երևան, 1997։
  • Գերմաներեն - հայերեն - ռուսերեն զրուցագիրք, Լեգալ պլյուս հրատարակչություն, Երևան, 2003։
  • Հայոց լեզու. Գրականություն, Երևան, Անտարես հրատարակչություն, 2006։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5179
  2. «Հայ բանասիրության ֆակուլտետ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։