Լևոն Հախվերդյան

հայ գրականագետ, հրապարակախոս, թարգմանիչ
(Վերահղված է Լ. Հախվերդյանից)

Լևոն Հովհաննեսի Հախվերդյան (դեկտեմբերի 26, 1924(1924-12-26)[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 6, 2003(2003-02-06)[3], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996 թ.)[5]։

Լևոն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1924(1924-12-26)[1][2]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էփետրվարի 6, 2003(2003-02-06)[3] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[4]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս և դասախոս
Հաստատություն(ներ)Հայպետհրատ, Խորհրդային արվեստ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Ռուբեն Հախվերդյան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Հախվերդյանը ծնվել է Ղարաքիլիսայում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[6]։ 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969 թ., նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995 թ.), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989 թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Անտոն Չեխովի, Ստեփան Ցվայգի, Իոսիֆ Յուզովսկու և այլոց երկերից[7]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Երկեր խմբագրել

  • Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ։
  • Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ։
  • Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ։
  • Երկեր և կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ։
  • Թումանյանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ։
  • Հայ խորհրդային թատրոնի պատմություն (հատորի դերասանական արվեստին վերաբերող գլուխները գրել է Լևոն Հախվերդյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ։
  • Թումանյանի կյանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ։
  • Թումանյան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ։
  • Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ։
  • Ինչպես դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ։
  • Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974։
  • Ժամանակի հետ (հոդվածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ։
  • Դերեր և դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1977, 272 էջ։
  • Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ[8]։
  • Պարույրը, Ե.,«Սովետական գրող», 1987, 200 էջ

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ։
  • Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ։
  • Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ։
  • Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ։
  • Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ։
  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
  • Նալբանդյանի անվան մրցանակ (1988 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=143
  4. Bibliothèque nationale de France Record #15544535j // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». sci.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Հախվերդյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հախվերդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 54  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։