Լ. Ի. Դոլգովի տուն

ճարտարապետական հուշարձան Մոսկվայում

Դ. Ի. Դոլգովի տուն (ռուս.՝ Дом Л. И. Долго́ва), Մոսկվայում գտնվող ճարտարապետական հուշարձան։

Լ. Ի. Դոլգովի տուն
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄեշչանսկի շրջան
ՓողոցMira Avenue? (16 с1)
Մասն էQ117199288?
Առաջին հիշատակում1770
Հիմնադրված է1770
ՃարտարապետՎասիլի Բաժենով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Լուկա Իվանովիչ Դոլգով (նրա փեսայի՝ Վասիլի Իվանովիչ Բաժենովի դիմանկարը): Դոլգովի տունը կառուցվել է ըստ Բաժենովի նախագծի

Շենքը կառուցվել է 1770 թվականին ճարտարապետ Վասիլի Բաժենովի նախագծով, որը տիտուլյար խորհրդական Լուկա Իվանովիչ Դոլգովի ազգականն էր և ազնվականի տիտղոս էր ստացել Մոսկվայում 1770-1772 թվականներին ժանտախտի համաճարակի ժամանակ բարեգործության համար[2]։ Կառույցի հաջորդ սեփականատերն է եղել Լուկա Դոլգովի կինը՝ Սուսաննա Ֆիլիպովնան[2]։ 1812 թվականի Մոսկվայի հրդեհից հետո շենքը վերականգնել է վաճառական Եգոր Ֆեոդորովիչ Շեստովը, ով դարձել է շենքի նոր սեփականատերը[2]։

Մոտավորապես 1873 թվականին շենքը ձեռք է բերել «Վ. Շչենկով և որդիներ» առևտրի տան ստեղծող և վաճառական Վլադիմիր Վլասովիչ Շչենկովը (1828-1903), որը 1891-1892 թվականներին շենքը վերակառուցել է Պյոտր Պավլովիչ Զիկովի նախագծով։ Տան սեփականատիրոջ մահից հետո տունը, ըստ կտակի, անցել է Վլադիմիր Վլասովիչի կնոջը՝ Մարիա Սերգեևնային և նրանց չորս որդիներին[2]։

1920-ական թվականներից ի վեր կառույցը եղել է բնակելի շենք։ 1973 թվականին առանձնատանը բացվել է Մոսկվայի Դերժինսկի շրջանի ԶԱԳՍ-ը[2]։ Լ. Ի. Դոլգովի տունը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Սկզբում շենքն ունեցել է բնակելի երրորդ հարկ, որտեղ եղել են ննջարաններ և անկյունային գրասենյակներ։ Դորիական օրդերում որմնասյուների ճակատը ձևավորվել է դեկորներով, մեծ պատուհանները խոշոր քիվերով։ Առաջին հարկի կենտրոնական դահլիճի պատուհանները նայում էին բակ[2]։

1838 թվականի վերականգնման ժամանակ վերացվել է հրդեհի ավերած վերին հարկը, իսկ ճակատը կորցրել է քառանկյուն որմնասյուները և մնացել անփոփոխ։ Տան կառուցապատման ժամանակ ստեղծվել է անֆիլադ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Дом Л. И. Долгова — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Долгова, 1770 г., арх. В. И. Баженов

Արտաքին հղումներ խմբագրել