Լևոն Իսահակյան

հայ կինոռեժիսոր, դերասան
(Վերահղված է Լ. Իսահակյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 2 (15), 1908[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 3, 2010(2010-03-03)[3], Երևան, Հայաստան), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը[4]։

Լևոն Իսահակյան
Ծնվել էապրիլի 2 (15), 1908[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 3, 2010(2010-03-03)[3] (101 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
IMDbID ID 1136557

Կենսագրություն խմբագրել

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստեռն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետև նկարահանվեց նաև «Վոստոկկինոյի» «Թունել», ապա՝ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում։ Այսքանով էլ ավարտվեց Լևոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը։ Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի և Ստ. Կևորկովի ֆիլմերում։ 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 - 1940 թվականներին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է Ալեքսանդր Դովժենկոն, ձայնագրել է Խմարան։ Այս ֆիլմի համար Ա. Սաթյանը գրեց «Մարտիկի երգը», որը մեկընդմիշտ սիրեց ժողովուրդը։

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմեր
1990 Երջանկություն
1989 Հասարակ պարտականություն
1989 Սովորական հերթապահություն
1988 Հարվածին ընդառաջ
1987 Դժբախտ պատահար
1987 Վթար
1989 Երեք ոսկե կանոն
1982 Ինչպե՞ս դա պատահեց
1980 Լիրիկական երթ
1970 2-Լեոնիդ-2
1963 Ճանապարհ դեպի կրկես
1959 Թռիչք անդունդի վրայով
1957 Ո՞ւմ է ժպտում կյանքը
1956 Դարեր և տարիներ
1954 Հայկական կինոհամերգ
1950 Սովետական Հայաստան
1946 Ասք ջրի մասին
1945 Հայրենի երկիր
1941 Հրդեհ անտառում
1940 Ուրախության երկիրը

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1990 Երջանկություն
1941 Խորհրդային լեզվի դաս
1937 Պուշկինյան օրերը Հայաստանում

Խաղացած դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1991 Ապստամբե՛ք, քաղաք, կոմս
1932 Պարտված վիշապները գյուղացի
1930 Անուշ Մոսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 465.
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «За плечами целый век» (ռուսերեն). Երկրամաս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Իսահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 392