Լիլի Էլբակյան

հայ դերասան
(Վերահղված է Լ. Էլբակյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիլի Արմենի Էլբակյան (մայիսի 11, 1986(1986-05-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր։

Լիլի Էլբակյան
Ծնվել էմայիսի 11, 1986(1986-05-11) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2008)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան
Ամուսին(ներ)Համո Ադիյան
Երեխա(ներ)

Էլմի Էլբակյան

Էդգար Էլբակյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

2005 թվականից աշխատում է Երևանի խամաճիկների պետական թատրոնում՝ որպես ռեժիսոր-բեմադրիչ, 2006 թվականից՝ Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում որպես ռեժիսոր-բեմադրիչ և դերասանուհի, 2007 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես դերասանական կուրսի ասիստենտ։ 2008 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 2007-2012 թվականներին դասավանդել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, 2012 թվականից դասավանդում է ՀՊՄՀ-ում[1]։

Ընտանիք խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2005 - ՀԹԳՄ «Արտավազդ», Ալդոնսա-Դոիլսինեա դերակատարման համար, «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես լավագույն ներկայացում անվանակարգում
  • 2010 - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ դերասանուհի «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» Ջինի դերակատարման համար
  • 2010 - Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոն, լավագույն ներկայացում Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ»
  • 2011 - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ ռեժիսոր Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» ներկայացման համար

Բեմադրություններ խմբագրել

  • 2004 Լիլի Էլբակյան «Ածուխով նկարած քաղաքում»
  • 2005 Թ. Ուիլյամս «Ապակե գազանանոց»
  • 2006 Լիլի Էլբակյան «Անտառային հեքիաթ»
  • 2007 Հ.Թումանյան «Պոչատ աղվեսը»
  • 2007 Լ.Անդրեև «Մարդու կյանքը»
  • 2008 Լիլի Էլբակյան «Կարմիր լապտերներ»
  • 2009 Հ.Թումանյան «Խաղում ենք թումանյան»
  • 2010 Հ.Ք.Անդերսեն «Գորտ արքայազնը»
  • 2010 Ա. Այվազյան «Ամերիկյան աջաբսանդալ»
  • 2011 Հ.Թումանյան «Խելոքն ու հիմարը»
  • 2011 Ու. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»
  • 2012 Գրիմ եղբայրներ «Հենզելն ու Գրետելը»
  • 2013 Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Խաղացած դերեր խմբագրել

Թատրոն խմբագրել

  • 2004 Գերդա - «Սառցե թագուհին» Հ.Ք.Անդերսեն
  • 2005 Աղջիկ - «Ամպերի վրայով» Ա.Հարությունյան, Լիլի Էլբակյան
  • 2005 Ալդոնսա-Դոիլսինեա - «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես
  • 2006 Ժամանակ-ժամացույց - «Զգուշացիր մողեսից» Էդգար Էլբակյան Կրտսեր
  • 2008 Ջո - «Մեղրի համը» Շ.Դիլանի
  • 2009 Ջին - «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» Գերշին
  • 2013 Մոնիկա - «Թռցրու ինձ լուսին» Ջ. Պրիստլի

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում
1992 «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
2008 «Հրաժեշտ Մերինեին»
2008 «Տաքսի «Էլի լավ ա»
2011 «Մոխրաման»
2011 «Չնչիկ»
2012 «Poker.am»
2016 «Հատուկ բաժին»
2017 «Սուպեր մամա 2»
2019 «Ես և նա»
2019 «Ժիրայր գլենց»
2021-2022 «Բեկորներ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լիլի Արմենի Էլբակյան».