Լիլիթ Զաքարյան

հայ դաշնակահար
(Վերահղված է Լ. Զաքարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիլիթ Զաքարյան (հուլիսի 27, 1986(1986-07-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Լիլիթ Զաքարյան
Ծնվել էհուլիսի 27, 1986(1986-07-27) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2008 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 2010 թվականին՝ կոնսերվատորիայի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը[1]։ Հանդես է եկել Ղազախստանի և Կիսլովոդսկի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ։ 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, 2008 թվականից՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2010 թվականից որպես ասիստենտ աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ս. Զաքարյանի դասարանում։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Լիլիթ Զաքարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  2. Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին