Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Խաչիկի Երանոսյան (մարտի 30, 1964(1964-03-30)[1], Երասխահուն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ։

Լևոն Երանոսյան
մարտի 30, 1964(1964-03-30)[1] (60 տարեկան) -
ԾննդավայրԵրասխահուն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և Մարտական ծառայության մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն ավարտել է 1991 թվականին և ստացել իրավաբանի որակավորում։
  • 1996 թ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։
  • 2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում։

Զինվորական ծառայությունը խմբագրել

  • 1983-1985 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1990 թ. անդամագրվեց «Էջմիածին» կամավորական ջոկատին (հետագայում՝ գումարտակ և կամավորական հինգերորդ բրիգադ), որի կազմում բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում։
  • 1994-1995 թթ. - 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ,
  • 1995-1997 թթ. - 54122 զորամասի հրամանատարի տեղակալ,
  • 1997-2000 թթ. - 63853 զորամասի հրամանատար,
  • 2000-2003 թթ. - 1-ին բանակային կորպուսի հրամանատար,
  • 2003-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
  • 2018 թ․ մայիսի 8-ին ազատվել է պաշտոնից։
  • 2019 թ․ մեղադրվել է ցուցարարների դեմ բռնություններ իրագործելու համար[փա՞ստ]։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Պետական պարգևներ՝

  • 2003 թ. - ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
  • 1994 թ. - ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան։
  • 2008 թ. - «Վարդան Մամիկոնյան» շքանշան։
  • 2006 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։
  • 2000 թ. - Մարտական ծառայության մեդալ։

Գերատեսչական պարգևներ՝

  • 1997 թ. - ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
  • 2002 թ. - ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • 2009 թ. - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
  • 2004 թ. - ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
  • 2012 թ. - ՀՀ ԱԱԾ կրծքանշան «ՀՀ անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար»։
  • 2012 թ. - ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցության» մեդալ ՀՀ զինված ուժերում երկարամյա անբասիր ծառայության համար, ինչպես նաև ի նշանավորումն ՀՀ ոստիկանության օրվա 11-րդ տարեդարձի։
  • 2013 թ. - ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։
  • 2012 թ. - ՌԴ ՆԳՆ ՆԶ օպերատիվ նշանակության առանձին դիվիզիայի 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՌԴ ՆԳՆ հուշակրծքանշանով։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր։

Նախորդող
-
3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Լևոն Երանոսյան

2003- 2 ապրիլի 2012 թթ.
Հաջորդող
Օնիկ Գասպարյան
Նախորդող
Գարեգին Գաբրիելյան
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ
Լևոն Երանոսյան

2 ապրիլի 2012 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել