Լևոն Արիսյան

հայ փիլիսոփա
(Վերահղված է Լ. Արիսյանից)

Լևոն Եղիայի Արիսյան (հունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1938[1][2]), հայ պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։

Լևոն Արիսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1938[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրամյան վարժարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1925)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀԿԿ և Երևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունՍպարտակ[1]

Կենսագրություն խմբագրել

Լևոն Արիսյանը ծնվել է Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական «Երամյան» դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քույրերի հետ գաղթել է Երևան։ 1916 թվականին մեկնել է Կիսլովոդսկ՝ հորեղբոր մոտ ուսումը շարունակելու։ 1917 թվականին փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել գիմնազիա։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, ավարտել արական գիմնազիան։ 1919 թվականին ընդգրկվել «Սպարտակ» կազմակերպության, 1920 թվականի փետրվարին՝ կոմունիստական կուսակցության շարքերը։ 1921-1925 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, որից հետո աշխատել է ՀԿ(բ) կ Կենտկոմում որպես մամուլի մասնաճյուղի վարիչ։

1927 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի ուսումնական մասի պրոռեկտորը և դասավանդել է համալսարանում։ Համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո 1928 թվականին ընդունվել է Մոսկվայի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանյան ասոցացիայի ասպիրանտուրան։ 1933 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1936 թվականին նորից նշանակվել է լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1931 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

Գիտական հետազոտությունները նվիրված են իմացաբանության հարցերին, գերմանացի նշանավոր փիլիսոփա Իմանուել Կանտի և նորկանտականների փիլիսոփայական հայացքների քննական վերլուծությանը[3]։

1957 թվականին Երևանում ռուսերենով լույս է տեսել Լևոն Արիսյանի «Իմացության տեսության պատմությունից» մենագրությունը[4][5]։

1962 թվականին Երևանում հիմնադրված թիվ 127 դպրոցը կոչվում է մեծ մտավորականի անունով։

Մահը խմբագրել

1938 թվականին, 35 տարեկանում անհիմն բռնադատվել է, գնդակահարվել։

Տես նաև խմբագրել

Երկեր խմբագրել

  • Из истории теории познания, Е., 1957.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Լևոն Արիսյանիի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Լ. Ղարիբջանյան, Երևանի պետական համալսարան, Երևան, 1994, էջ 179։
  5. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 32։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Արիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 61