Լևոն Անանյան

հայ հրապարակախոս, լեզվաբան, լրագրող, խմբագիր, թարգմանիչ
(Վերահղված է Լ. Անանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Զաքարի Անանյան (հոկտեմբերի 13, 1946(1946-10-13), Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2013(2013-09-02)[1], Երևան, Հայաստան[2]), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2011 թվականներ)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2008)[3]։

Լևոն Անանյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1946(1946-10-13)
ԾննդավայրԿողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 2013(2013-09-02)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
ԶավակներԱրամ Անանյան
Լևոն Անանյան Վիքիդարանում
 Lévon Ananyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։

1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002-2013 թվականներին։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։

Անձնական կյանք խմբագրել

Լևոն Անանյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ողկուզավոր հակինթ

Մատենագիտություն խմբագրել

  • Տագնապներ (էսսեներ, հոդվածներ), Ե., «Զանգակ-97», 2004, 200 էջ։
  • Հուշանվեր (տարբեր տարիների բանաստեղծություններ), Ե., «Զանգակ-97», 2006, 72 էջ (գրքում զետեղված են նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությունները)։
  • Դիմակայություն (հրապարակային ելույթներ), Երևան, «Ամարաս», 2006, 168 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Մանուկների համար.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 44 էջ։
  • Արդի ռուսական պատմվածք (Ժողովածու) /Թարգմ.՝ Լ. Անանյան; Շ. Խաչատրյան.- Երևան։ Գարուն, 2006.- 145 էջ։
  • Բրեդբերի Ռեյ Դուգլաս։ 451 ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 232 էջ.- (Գիտական ֆանտաստիկայի գրադարան)։ Վերատպությունը տե՛ս 451º ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Ապոլոն, 2013.- 256 էջ։
  • Գորդաշևսկի Պյոտր։ Նրանք չորսն էին.- Երևան։ Հայաստան, 1969.- 248 էջ։
  • Դոստյան Ռիչի։ Ռուսլանը և Կուտյան։ Կրտսեր տարիքի համար /Թարգմ.՝ Լ. Անանյան, Բ. Գադաչիկ.- Երևան։ Հայաստան, 1974.- 71 էջ։
  • Լիտվական ժողովրդական հեքիաթներ.- Երևան։ Հայաստան, 1976.- 166 էջ։
  • Լուժկով Յուրի։ Պատմության վերակերտումը։ Մարդկությունը XXI դարում և Ռուսաստանի ապագան.- Երևան։ Տիգրան Մեծ, 2007.- 235 էջ։
  • Միտչել Կատերին։ Լուրի բանաձևը։ Լուր գրելու և հաղորդելու համառոտ ուղեցույց /Թարգմ.՝ Լ. Անանյան և ուրիշn.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2001.- 276 էջ։
  • Շահինյան Մարիետա։ Երկեր։ Բանաստեղծություններ, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 404 էջ.- Բովանդ-ից՝ Սերեբրյակով Կոնստանտին։ Ստեղծագործության մոլեգին կրքով (Առաջաբանը); Ակնարկ. Ֆրանսիայում «Վոլգայով»։
  • Պոլյակով Յուրի։ Ուլը կաթի մեջ։ Վեպ.- Երևան։ Ապոլոն, 2014.- 339 էջ.- (Արդի ռուսական արձակը)։
  • Վոժդաև Վիկտոր։ Սև մարգարիտը.- Երևան։ Հայաստան, 1970.- 267 էջ։
  • Օնլայն ժուռնալիստիկա։ Ներածություն /Թարգմ.՝ Լ. Անանյան, Շ. Դոյդոյան և ուրիշն.- Երևան։ Ոսկան Երևանցի, 2003.- 200 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը
  2. «Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը». Tert.am. 2013 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին