Լոուրենս Ալմա-Թադեմա

(Վերահղված է Լ. Ալմա-Թադեմաից)

Սըր Լոուրենս Ալմա-Թադեմա (անգլ.՝ Lawrence Alma-Tadema [ˈælmə ˈtædɪmə], հունվարի 8, 1836(1836-01-08)[1][2][3][…], Դրոնրիյպ, Նիդերլանդներ - հունիսի 25, 1912(1912-06-25)[2][3][4][…], Վիսբադեն, Գերմանիա), 19-րդ դարի բրիտանացի նկարիչ, որը նկարում էր պատմական և դիցաբանական թեմաներով կտավներ։ Իր նկարներում նա ներկայացնում էր Հռոմեական կայսրության շքեղությունն ու անկումը։ Նրա նկարները ճշգրիտ վերարտադրում են անցած ժամանակի մանրուքները, և ունեին մեծ հեղինակություն Մեծ Բրիտանիայում, ինչի մասին վկայում է նրան ասպետի տիտղոսի շնորհելը։

Լոուրենս Ալմա-Թադեմա
Lawrence Alma-Tadema
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1836(1836-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրԴրոնրիյպ, Նիդերլանդներ
Մահացել էհունիսի 25, 1912(1912-06-25)[2][3][4][…] (76 տարեկան)
Մահվան վայրՎիսբադեն, Գերմանիա
ԳերեզմանՍուրբ Պողոսի Տաճար
Քաղաքացիություն Բելգիա,  Նիդերլանդների Թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
Ազդվել էÉgide Charles Gustave Wappers?[6], Nicaise de Keyser?[6], Գուստավ Բուլանժե[6], Ժան Լեոն Ժերոմ[6] և Louis De Taeye?[7]
ԵրկերՀելիոգաբալուսի վարդերը, Ամֆիսայի կինը, Գարուն և Unconscious Rivals?
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և նկարազարդող
ԱմուսինԼաուրա-Թերեզա Ալմա Թադեմա[8] և [Marie] Pauline Gressin?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներԼոուրենս Ալմա-Թադեմա[8] և Աննա Ալմա-Թադեմա[8]
 Lawrence Alma-Tadema Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բելգիայում՝ անմիջապես իր դիրքերը զբաղեցնելով կերպարվեստի պատմության ժանրում։ 1860-ական թվականների նկարների սյուժեն ընտրել է առավելապես Մերովինգների դարաշրջանի պատմությունից, այնուհետև կենտրոնացել է Հին Եգիպտոսի թեմայի շուրջ, հետո անցել է անտիկ աշխարհի թեմային։ 1870 թ. տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, 1873 թ. Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի անձնական կարգադրությամբ ստացել է բրիտանական հպատակություն։ Ստեղծել է 408 կտավ, որից 300-ը եղել են անտիկ աշխարհի պատկերավորումներ։ Նրա նկարների կերպարները եղել են ժամանակակից վիկտորիականներ՝ ներկայացված դասական բեմանկարում։ Նկարները ստույգ վերաստեղծել են անտիկ դարաշրջանի մասնիկներ և Անգլիայում վայելում էին մեծ հեղինակություն, որի մասին վկայում է 1899 թ. նկարչի ասպետական կոչման յուրացման փաստը և իր բարձրացումը Արժանավորների խորհրդի անդամակցության մեջ 1904 թ.։ Թաղված է Սուրբ Պողոսի տաճարում։

Ալմա-Թադեմայի մահվանից անմիջապես հետո նրա ստեղծագործությունները դուրս եկան նորաձևությունից և գործնականորեն մոռացվեցին։ Միայն 1970-ական թվականներին՝ սրահային և դեկորատիվ գեղանկարչության նկատմամբ հետաքրքրության վերելքի հետ, գնահատվում է նրա ներդրումը բրիտանական և համաշխարհային արվեստի զարգացման մեջ։ Ի նշան նկարչի ծառայությունների ընդունման, 1996 թ. Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում, կազմակերպվում է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Ռուսաստանում Ալմա-Թադեմայի ստեղծագործությունները թույլ են ներկայացված, թանգարաններում պահվում են նրա ստեղծագործություններից ընդամենը 3-ը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Ալմա-Թադեմա» հոդվածին։