Լևոն Ադյան

հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ
(Վերահղված է Լ. Ադյանից)

Լևոն (Լավրենտի) Ոսկանի Ադյան (օգոստոսի 30, 1940(1940-08-30), Չլդրան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 2021(2021-10-05)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ամերիկայի հայ գրողների և ԼՂՀ գրողների միությունների անդամ։

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Ծնվել էօգոստոսի 3, 1940
ԾննդավայրՉլդրան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 5, 2021(2021-10-05)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և արձակագիր
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԳրական Ադրբեջան
Լևոն Ադյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԼՂԻՄՄարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Հարևան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Սումգայիթի խողովակագլանման գործարանում որպես թթվածնային արտադրամասի ապարատավար։ Սովորել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի և Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Շուրջ 25 տարի՝ 1964 թվականի նոյեմբերից աշխատել է Բաքվում հրատարակվող «Գրական Ադրբեջան» հանդեսում, սկզբում որպես արձակի բաժնի վարիչ, 1977 թվականից՝ բաժինների վարիչ։ 1979-1981 թվականներին եղել է հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնակատարը։ Եղել է այդ հանդեսի խմբագրական կոլեգիայի անփոփոխ անդամը, Ադրբեջանական ՍՍՀ մամուլի պետական կոմիտեի խմբագրական խորհրդի անդամ, «Արմյանսկի վեստնիկ» ռեգիոնալ թերթի գլխավոր խմբագիր, Պյատիգորսկ քաղաքի հայկական համայնքի նախագահի տեղակալ։

Հեղինակ է ինքնուրույն ու թարգմանական ավելի քան երեսուն արձակ գրքերի։

Ադրբեջաներեն լույս են տեսել նրա «Ձորով մի գետ է հոսում» (Բաքու, 1977), «Լեռների մարդը» (Բաքու, 1981), «Հավերժական վերադարձ» (Բաքու, 1984), «Ձորի տունը» (Բաքու, 1985)[2]։

Գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով։

Բաքվի 1990 թվականի հայոց եղեռնից հետո տարագրվել է Ռուսաստան, ապրել Լենինգրադում, Պյատիգորսկում, Սոչիում։ Վերջին տարիներին բնակվում է Սանկտ-Պետերբուրգում։

Երկեր խմբագրել

  • Կյանքի ճանապարհին (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Ուր են այն հին օրերը» լիրիկական վիպակը), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 128 էջ։
  • Հեռու լեռներում (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1968, 124 էջ։
  • Իմ երկրի մարդիկ (պատմվածքներ, ակնարկ, մանրաքանդակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 152 էջ։
  • Տունը գյուղի ծայրին, Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
  • Այն հեռավոր ամռանը (գրքում տեղ են գտել «Ձորում աղմկում է գետը» էսսեն և պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1975, 312 էջ։
  • Կորսված բարդիներ (գրքում տեղ են գտել «Կորսված բարդիներ» և «Մոռացված երգը» վիպակները), Բաքու, «Յազըչը», 1979, 272 էջ։
  • Մոռացված երգը, Բաքու, «Յազըչը», 1981, 326 էջ։
  • Աշնանային ցրտեր, Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Ակն ընդ ական, Բաքու, «Գյանջլիք», 1983, 309 էջ
  • Հայրական տուն, Բաքու, «Յազըչը», 1984, 356 էջ։
  • Դարձ ի շրջանս յուր , Երևան, Սովետական գրող, 280 էջ։
  • Իրիկնային աղջամուղջ, վիպակների և պատմվածքների ժողովածու 2015, 400 էջ։
  • Անձրևից հետո, Ստեփահակերտ, 2016, 143 էջ։
  • Հեռացող եզերք, Երևան, վեպ-ռեքվիեմ, 2018, 340 էջ։
  • Այն հեռավոր ամռանը, մանրաքանդակներ, պատմվածքներ, վիպակներ, Երևան, 2018, 480 էջ։
  • Թուխ ճայը և այլն։

Թարգմանություններ (ադրբեջաներենից և ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Միրզա Իբրահիմով, Խոսրով Ռուզբեհ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
  • Հյուսեյն Աբասզադե, Շոկոլադ բաժանող աղջիկը, Երևան, «Հայաստան», 1976, 179 էջ։
  • Իմրամ Կասումով, Ջեյրան (վիպակների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 480 էջ։
  • Հրո երկրի ձայները (ադրբեջանական վիպակների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1977, 422 էջ։
  • Իմրամ Կասումով, Մարդը խարիսխ է ձգում (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 400 էջ։
  • Ջաֆար Ջաբարլի, Պատմվածքներ, Բաքու, «Գյանջլիք», 1979, 120 էջ։
  • Սպիտակ կեչիներ (ադրբեջանական պատմվածքների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1978, 324 էջ։
  • Սուրեն Կասպարով, Ավազների միջով, Բաքու, «Յազըչը», 1979, 320 էջ։
  • Կապուտակ ծովը (նմուշներ ադրբեջանական երիտասարդական արձակից), Բաքու, «Յազըչը», 1982, 200 էջ։
  • Ամպրոպից հետո (ադրբեջանական դասական արձակի ժողովածու), Բաքու, «Յազըչը», 1984, 315 էջ։
  • Էլչին, Արծաթափայլ ֆուրգուն (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 188 էջ։
  • Միրզա Իբրահիմով, Ծովափին, Երևան, «Սովետական գրող», 1984, 450 էջ։
  • Սուրեն Կասպարով, Այս տարօրինակ ապրիլ ամիսը, Երևան, «Սովետական գրող», 1984, 250 էջ։
  • Ջաբար Ջաբարլի, Գյուլզար, պատմվածքներ։ Բաքու, «Գյանջլիք»։
  • Նարիման Նարիմանով, Բահադուր և Սոնա (փոքրիկ սիրավեպ), Բաքու, «Յազըչը», 1985, 96 էջ։
  • Սուրեն Կասպարով, Ճակատագրին ընդդեմ, Բաքու, «Յազըչը», 1984, 220 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է արձակագիր Լևոն Ադյանը
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 22-23.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ադյան» հոդվածին։