Պարտիզպանյան Լևոն Ղունկիանոսի (1887 թվական, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում), հայ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ։

Լևոն Պարտիզպանյան
Ծնվել է1887
ԾննդավայրԽարբերդ, Մե­զի­րե
Մահացել է1915
Մահվան վայրԱյա­շի
Ազգությունհայ
ԿրթությունՍուլ­թա­նիե վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ
ԾնողներՂուն­կի­ա­նոս Պար­տիզ­պա­նյա­ն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1887 թվականին, Խար­բեր­դի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում։ Հայրը՝ Ղունկիանոս Պարտիզպանյանը երկար տարիներ եղել է Բաքըր-Մադենի քաղաքապետության բժիշկը և 1907 թվականին մահացել խորհրդավոր պայմաններում։ Նախնական կրթությունն ստացել է Մեզիրեի Կեդրոնական վարժարանում, այնուհետև՝ նույն քաղաքի Սուլթանիե վարժարանում։ Բնակվել է Կոստանդնուպոլսի Կադը գյուղ թաղամասում։ Եղել է ՀՅԴ Կադըգյուղի կոմիտեի եռանդուն անդամ։ 1912 թվականին, երբ Արտակարգ դատարանը դադարեցրել է ՀՅԴ օրգան «Ազա­տա­մար­տի» հրատարակությունը, ՀՅԴ տպագիր օրգանի դերը կատարել է «Ազ­դա­րա­րը», որի արտոնատերն էր Լևոնը։ 1914 թվականին ավարտել է Կոստանդնուպոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ 1915 թվականի ապրիլին, զինվորական համազգեստը հագին ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Այնուհետև մի շարք դաշնակցական մտավորականների հետ աքսորվել է Այաշ և պահվել տեղի բանտում։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Թէոդիկի «Յու­շար­ձան…» գրքում ասվում է, թե սպանվել է 1915 թվականին, Այաշի ճանապարհին, ի թիվս մի խումբ հայ մտավորականների՝ 28 տարեկանում։ Այլ աղբյուրում ասված է, որ սպանվել է Դեյր-էլ-Զորում։ Մինչդեռ Գրիգորիս ծ. վրդ. Պալաքյանը նրան հիշում է Չանղըրըի աքսորից վերապրողների թվում։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կոստանդնուպո­լիս, 1919։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վի­են­նա, 1922։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները),Պոսթոն, 1957։
  • Թէոդիկ, Յուշ արձան նահատակ մտաւոր ականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երև­ան, 2002։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներ), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
  • Ավագեան Կարին է, «Չան­ղը­րըի 1915 թվական ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-1