Լևոն Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հրաչյայի Ներսիսյան (դեկտեմբերի 24, 1931[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 1999[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, գեղագետ, դերասան։
Լևոն Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1931[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 27, 1999[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Կոչում | դոցենտ |
Մասնագիտություն | գրականագետ, դերասան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հայֆիլմ, Արվեստի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Հրաչյա Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ |
Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելԼևոն Ներսիսյանը ծնվել է Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 8, ապա՝ թիվ 20 դպրոցում, որն ավարտել է 1949 թվականին։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
1954-1957 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957 թվականից` ԵՊՀ դասախոս, 1992 թվականից` դոցենտ։ Ներսիսյանի ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և XX դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա)։ Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ[2][3]։
Ֆիլմեր
խմբագրելՆկարահանվել է կինոյում։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 1994 թ.
Հիշատակ
խմբագրելԵրևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին փակցված է Լևոն Ներսիսյանի հուշատախտակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13425
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Լևոն Հրաչյայի Ներսիսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.