Լևոն Մանուկյան (գեներալ)

հայ փիլիսոփա, տնտեսագետ

Լևոն Կառլենի Մանուկյան (հունիսի 19, 1956(1956-06-19), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի ճարտարագետ, տնտեսագետ, փիլիսոփա։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (2000)։ ՌԴ պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ (2006)։ ՌԴ կապի վաստակավոր աշխատող (1996

Լևոն Մանուկյան
հունիսի 19, 1956(1956-06-19) (67 տարեկան) -
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկրատեխնիկական ինստիտուտը, 1985 թվականին՝ Մոսկվայի կառավարման ինստիտուտը[1]։

1981-1985 թվականներին աշխատել է ԽՍՀՄ կապի նախարարությունում, 1985-2005 թվականներին եղել է «Նամականիշ» դաշնային պետական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 2003 թվականից, միաժամանակ՝ ՌԴ պետական անվտանգության, պաշտպանության իրավակարգի հիմնախնդիրների ակադեմիայի նախագահի առաջին տեղակալ։

1988 թվականից տեղեկատվայնացման միջազգային, ՌԴ Կ. Է. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության և մի շարք այլ ակադեմիաների անդամ։

Աշխատանքները վերաբերում են պետական նամականիշերի հրատարակման և տարածման տնտեսագիտության հարցերին։ Հեղինակ է «Խաղերի տեսության։ Միկրոէկոնոմիկայի խնդիրների լուծում» (ռուսերեն, 2000)։

Մրցանակներ խմբագրել

  • ՌԴ Պետրոս Մեծի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշան, 2003
  • Ալեքսանդր Նևսկու 1-ին աստիճանի շքանշան, 2003
  • Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան, 2003
  • Բարեպաշտ Դանիել Մոսկվացու շքանշան, 2003
  • Միխայիլ Լոմոնոսովի 1-ին աստիճանի շքանշան, 2006
  • Մալթայի ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, 2003
  • Ֆրանսիայի Նապոլեոն Բոնապարտի մեդալ, 1988
  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի տարվա մարդ, 1988

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.